04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Խոշոր ավտոպատահար Գորիս-Երեւան ճանապարհին. զոհեր եւ վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եվ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար:

Դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի s 9387 եւ”Կրազ” մակնիշի 386 ՏՍ 54 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ավտոպատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը մահացել է տեղում, իսկ ուղեւոր, 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը՝ հիվանդանոցում: Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել դեպքի վայր ժամանած “1-03” ծառայության աշխատակիցներին: Մինչեւ  հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղեվորներ Արման Խաչատրյանը, 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը, 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանը եվ 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ