24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ահաբեկչություններ Ուկրաինայում

Այսօր` ապրիլի 27-ին, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում գրեթե մեկ ժամվա ընթացքում  տեղի է ունեցել 4 պայթյուն: Ուկրաինայի Արտակարգ Իրավիճակների վարչությունը հայտնել է, որ առաջին 3 պայթյունների արդյունքում 27 մարդ է տուժել, որոնցից 25-ը հոսպիտալացվել է: Դոնեցկի մարզի  դատախազությունը քրեական գործ է հարուցել` “ահաբեկչական ակտ” հոդվածով: Այս մասին հաղորդում է “Интерфакс-Украина”-ն:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել տրամվայի կանգառում: Պայթեցվել են տրամվայի ապակիները եւ հարեւանությամբ կանգնեցրած մեքենան: 2-րդ պայթյունը տեղի է ունեցել “Родина” կինոթատրոնի մոտ` աղբարկղում պայթել է անհայտ առարկա: 3-րդ պայթյունը տեղի է ունեցել Մերձկայարանային փողոցում, 4-րդը` առաջին պայթյունի վայրից մի քանի մետր հեռավորության վրա` հակառակ կողմում գտնվող կանգառում:

Քաղաքի գրեթե ողջ տարածքում դադարեցված է երթեւեկությունը: Ըստ որոշ տվյալների` պայթյունները 4-ից ավել են եղել, սակայն պաշտոնապես այս տեղեկությունը ոչ ոք չի հաստատել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ