25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Ամենահայտնի բնակելի կամուրջները /ֆոտո/

Աշխարհում բազմաթիվ կամուրջներ եւ ուղեկամուրջներ կան: Այդ ճարտարապետական կառույցների թվում իրենց հատուկ դերն ունեն բնակելի կամուրջները, որոնք ոչ միայն ապահովում են կարճ ճանապարհ մի վայրից մյուսին հասնելու համար, այլ նաեւ իրենց մեջ “տեղավորում” են տներ, խանութներ եւ նմանատիպ այլ կառույցներ: Ֆլորենցիայի “Պոնտե Վեկիո” կամուրջը` քաղաքի ամենահին եւ ամենահայտնի կամուրջն է եւ գտնվում է Առնո գետի վրա: […]

Մայրը դանակահարել է սեփական որդուն եւ հարեւանի երեխային

ԱՄՆ-ում բնակվող Լեհաստանի բնակչուհի Էլժբետա Պլյացկովսկայան մահացու դանակահարել է իր 7-ամյա որդուն եւ հարեւանի 5-ամյա աղջկան, որին եւս խնամելիս է եղել մի քանի ժամով, հաղորդում է “Интерфакс”-ը: Պլյացկովսկայան, ով արդեն 12 տարի բնակվում է Չիկագոյում, երեխաներին ստիպել է ծնկի իջնել եւ աղոթել, իսկ այնուհետեւ սկսել է դանակահարել նրանց: Երեխաները աղերսել են, որ կինը խղճա իրենց, […]

“Սենդի” փոթորկի զոհերի թիվը հասել է 106-ի /ֆոտո/

“Սենդի” փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 106-ի, հաղորդում է “Интерфакс”-ը: ԱՄՆ-ի արեւելյան ափին հոկտեմբերի 30-ին վրա հասած փոթորկի հետեւանքով ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները: Այս նահանգներում լուրջ խնդիր է էներգամատակարարման վերականգնումը: Նախագահ Բարաք Օբաման նշել է, որ դա ամենակարեւոր առաջադրանքն է: Աղետի բոլոր հետեւանքները վերացնելու համար կպահանջվի մի քանի […]

Օբաման Ռոմնիին համեմատում է Ջորջ Բուշի հետ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր մրցակից հանրապետական Միթ Ռոմնիին համարում է Ջորջ Բուշ կրտսերի քաղաքական կուրսի շարունակողը, գրում է “Комсомольская правда”-ն: “Նահանգապետ Ռոմնիի առաջարկած ուղին հենց այն է, որով մենք փորձում էինք շարժվել 8 տարի` նախագահ Քլինթոնի` պաշտոնավարման  ավարտից  ի վեր: Այդ փիլիսոփայությունը խոսում է այն մասին, որ նրանք, ովքեր “ամենավերին դիրքերում են, կարող […]

Մայրն սպանել է որդուն` Ղուրանն անգիր չսովորելու համար

Մեծ Բրիտանիայում սկսվել է մարդասպան մոր դատավարությունը: Մայը որդուն սպանել է, քանի որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, գրում է “The Telegraph”-ը: Քարդիֆ քաղաքում բնակվող 32-ամյա մուսուլմանուհի Սառա Իգը ծեծել է 7-ամյա որդուն այն պատճառով, որ երեխան չի կարողացել մեջբերել Ղուրանից այն տեքստը, որը նրան հրամայել էր անգիր սովորել: Ծեծից ստացված վնասվածքներից երեխան […]

Փոթորիկը “բարձրացրեց” Օբամայի վարկանիշը

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հայտնել է իր աջակցությունը գործող նախագահ Բարաք Օբամային` առաջիկա նախագահական ընտրություններում: Իր դիրքորոշումը միլիարդատերը բացատրել է նրանով, թե ինչպես են իշխանություններն արձագանքել “Սենդի” փոթորկի հետեւանքները վերացնելու աշխատանքներին, գրում է “pravda.ru”-ն: Բլումբերգը նաեւ հայտնել է, որ իր որոշման վրա ազդել է նաեւ այն փաստը, որ Սպիտակ տան […]

Ծնողներն սպանել են աղջկան` տղայի հետ զրուցելու պատճառով

Պակիստանում ծնողներն սպանել են իրենց դստերը` տեսնելով, որ նա տղայի հետ է զրուցում, հաղորդում է “Reuters”-ը: Դեպքը տեղի է ունեցել գտնվող վիճարկելի Քաշմիր նահանգի պակիստանյան մասում: Երբ 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե նա ինչպես է տան մոտ խոսում ինչ-որ տղայի հետ, նրանք աղջկա դեմքին քիմիական թթու են լցրել: Աղջիկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել […]

Ամստերդամի քաղաքապետը պայքարում է հանուն զբոսաշրջիկների` մարիխուանա ծխելու իրավունքի

Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանը հայտարարել է, որ չի արգելի արտասահմանցի զբոսաշրջիկներին մարիխուանա գնել եւ ծխել քաղաքի հայտնի սրճարան-խանութներում, հաղորդում է “BBC News”-ը: Նրա խոսքով` կառավարության նման արգելքը կարող է  վնասել քաղաքին, որը համարվում է Եվրոպայի ամենակարեւոր տուրիստական կենտրոններից մեկը: Քաղաքապետը բացատրել է, որ տարեկան Ամստերդամ այցելող 4,5 զբոսաշրջիկների մեկ երրորդն առաջին հերթին հետաքրքրվում […]

2012-ին մոլորակին սպասվում է ոչ թե ապոկալիպսիս, այլ նոր փուլ մարդկության պատմության մեջ

Ռուսաստանի հիդրոմետկայանը կլիմայի սեզոնային փոփոխություններում չի հայտնաբերել աշխարհի վերջի որեւէ նշան, որն, ինչպես կարծում են շատերը, պետք է տեղի ունենա 2012-ի դեկտեմբերի 21-ին, հաղորդում է “Интерфакс”-ը: Կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդի խոսքով` մասնագետեները  նկատում են  ոչ թե ապոկալիպսիսի, այլ սովորական ձմռան մոտենալու  նշաններ: Նա նշել է, որ ինքը եւ իր գործընկերները գերադասում են ապագային լավատեսորեն նայել: […]

Մեքսիկայի խորհրդարանում նախաձեռնել են հուշարձանների վերաբերյալ օրենսդրության փոփոխություն

Մեքսիկայի “PAN” կուսակցությունն երկրի օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատում հանդես է եկել հուշարձանների տեղադրումը համակարգելու վերաբերյալ նախաձեռնությամբ` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի տեղադրման շուրջ ծագած հակամարտության նման կոնֆլիկտներից խուսափելու համար, տեղեկացնում է  “Azteca Noticias”-ը: Պատգամավոր Ադրիանա Գոնսալեսը հանդես եկավ “Հուշարձանների, հնագիտական, մշակութային, պատմական վայրերի Դաշնային օրենքի” բարեփոխման նախաձեռնությամբ, որում առաջարկվում է ստեղծել տեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, պատմաբաններից և մարդու իրավունքների գիտակներից: Վերջիններս կվերանայեն Դաշնային կառավարության, Դաշնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի