Նոր իրարանցում Եգիպտոսում. բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել /վիդեո/
Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների, հակառակորդների եւ ոստիկանների բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել, գրում է “interfax.ua” կայքը:
“Մուսուլման եղբայրներ”-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր առավոտյան ոստիկանները կրակ են արձակել Մուրսիի համախոհների ավտոշարասյան վրա: Շարժումը նախկինում էլ էր մեղադրել ոստիկաններին ցուցարարների վրա հարձակում գործելու նպատակով քաղաքացիական հագուստներով ծպտվելու մեջ, սակայն Եգիպտոսի անվտանգության մարմինները հերքում են այդ մեղադրանքները:
Նոր բախումներն սկսվել են նախօերի առավոտյան այն բանից հետո, երբ Մուրսիի մի քանի հարյուր համախոհներ բողոքի ակցիա են կազմակերպել Կահիրեում ԱՄՆ դեսպանատան մոտ` ի նշան դժգոհության, որ ԱՄՆ-ը միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին:
Ցուցարարներն անցնելիս են եղել Թահրիր հրապարակի մոտով, որտեղ հավաքված են եղել Մուրսիի հակառակորդները: Արդյունքում նոր բախումներ են սկսվել, մարդիկ միմյանց վրա քարեր են նետել: