30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ. Աշոտյան

«ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԸՆԴՍԻՄՈՒԹՅԱՆԸ

Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ խորհրդարանական ընդդիմության հետ: Քանզի ԱԺ մանդատները վերցնելու որոշումը հիմնավորվում էր նաև պառլամենտական գործիքակազմը օգտագործելու հնարավորությամբ, ընդդիմությանը առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ:

1. Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական միջոցների չարաշահումների, վարչական ռեսուրսի օգտագործման և արտաքին միջամտությունների փաստերը քննող հանձնաժողով:

Այս քայլով քաղաքական օրակարգում ինստիտուցիոնալ արտացոլում կստանա իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ընդդիմադիր խոսույթը:

Օգտագործելով ԱԺ լծակները, հնարավոր է նոր փաստեր և հանգամանքներ բացահայտել այս ուղղությամբ: Կարևոր է նաև ԵՄ նոր առաքելության (հենց ընտրությունների ընթացքում) գործունեության հետ կապված լույսի սփռում: Հիշեցնեմ, օրինակ, EURONEWS-ի սկանդալային ռեպորտաժը` սոցիոլոգիական հարցումների հետ կապված:

Անշուշտ, այդ հանձնաժողովի գործառույթների, մանդատի, ոլորտների հետ կապված պետք են լրացուցիչ քննարկումներ, բայց կարծում եմ, որ հաստատ արժե նման քայլ անել նոր ԱԺ-ում:

2. Քննիչ հանձնաժողով ստեղծելու մեկ այլ հիմնավորում, մեկ այլ ուղղություն կարող է լինել Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Հաշվի առնելով պրոբլեմի ահռելի և աննախադեպ ծավալները, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը բավարար չէ (եթե անգամ զբաղվի այս խնդրով) հարցի լիարժեք և ամբողջական ուսումնասիրման համար:

Ավելին, ԱԺ-ում նման հանձնաժողովի ստեղծումը ինստիտուցիոնալ քայլ կարող է լինել այս խնդրի քաղաքական, հանրային և միջազգային արտացոլումների համար:

Ակնհայտ է նաև, որ այդ քննիչ հանձնաժողովը կարող է կորիզ լինել հասարակական, հանրային, քաղաքացիական մյուս նախաձեռնությունների համար, որ գոյություն ունեն դաշտում:

Մի խոսքով, հուսով եմ, որ այս առաջարկությունները կարող են օգտակար լինել թե խորհրդարանական ընդդիմության, թե քաղաքական օրակարգում ԱԺ հնարավորությունները կապիտալիզացնելու տեսանկյունից»:

Նշում՝ նյութը փոխանցվել է Արմեն Աշոտյանի փաստաբանների միջոցով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ