69 զոհ, 130 վիրավոր.խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում /վիդեո/
Իսպանիայում վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր երկաթուղային վթարն է տեղի ունեցել: Գնացքը, որը 218 ուղեւոր էր տեղափոխում, դուրս է թռել գծերից: Վագոնները մխրճվել են միմյանց մեջ, հաղորդում է “НТВ.ру”-ն:
Իսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 69 մարդ է զոհվել: Վիրավորները շուրջ 130-ն էին, ընդ որում նրանցից 5-ը կոմայի մեջ են, նրանց ինքնությունը դեռեւս ճշտված չէ: Վարորդը, ով թեթեւ վնասվածքներ է ստացել, խոստովանել է, որ գնացքը սլանալիս է եղել ժամում 190 կմ արագությամբ, չնայած այդ շրջադարձին, որի վրա տեղի է ունեցել վթարը, սահմանված է ժամում 80 կմ արագություն, ընդ որում, նախքան շրջադարձը գտնվող տարածքում թույլատրվում է ընթանալ մինչեւ ժամում 250 կմ արագություն: Հայտնի է նաեւ, որ ճանապարհը լիարժեք հարմարեցված չի եղել արագընթաց գնացքների համար, նրա վրա պահպանվել է հին ազդանշանային համակարգը:
Ողջ մնացած ուղեւորների խոսքով` հարվածից հետո ուշքի գալով` նրանք իրենց շուրջը դիակներ եւ կոտրվածքներով մարդիկ են տեսել: Նախքան փրկարար ծառայությունների ժամանելը նրանք առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին: