28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Եվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն». Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը:

Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից:

ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը որոշի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու 25-30 տարի անհույս փորձեր է անում անդամակցել ԵՄ-ին:

Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:

Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի, օրինակ, ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու կամ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը…

Եվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ