28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հզոր երկրաշարժ Իտալիայում

Նախօրեին իտալական Տոսկանայում երկրաշարժ է տեղի ունեցել` 5,1 բալլ ուժգնությամբ, տեղեկացնում է “USGS”-ը: Հզոր ստորգետնյա ցնցումն զգացվել է երկրի ողջ հյուսիսային մասում` Միլանից մինչեւ Վենետիկ: Երկրաշարժի էպիկենտրոնը Ֆիվիցանոյի մոտ է եղել, հիպոկենտրոնը` 10.3 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություն չկա: Հիշեցնենք, որ իտալական Աբրուցցո շրջանում, որը մոտ է երկրաշարժի էպիկենտրոնին, 2009-ի ապրիլի […]

14 հազար անհետ կորած, 180 զոհ Հնդկաստանում /վիդեո/

Հնդկական Ուտարակհանդ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների արդյունքում շուրջ 14 հազար մարդ է անհետ կորած համարվում: Այդ մասին տեղեկացնում է տեղական “NDTV” հեռուստաալիքը:  Երկրի հյուսիսում աղետից տուժած տարածքներում ոստիկանները, սահմանպահները եւ զինծառայողները շարունակում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Վերջին տվյալների համաձայն` աղետի զոհն է դարձել 180 մարդ, սակայն տեղի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող […]

Օբամային սպանելու կոչեր “Twitter”-ում

Ամերիկյան դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ջարվիս Բրիթոնին, ով 2012-ի սեպտեմբերին “Twitter”-ում հաղորդագրություն էր տարածել` կոչ անելով սպանել ԱՄՆ նախագահին: Մարտին նա ընդունել է իր մեղքը: Ինչպես տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները, բանտային կալանքից հետո նա եւս 3 տարի իրավապահ մարմինների հսկողության տակ պետք է գտնվի: Մայիսի վերջին ամերիկյան դատարանը կես տարվա ազատազրկման է ենթարկել […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է ԵԺԿ գագաթաժողովին /ֆոտո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական եւ մոնետար միության զարգացման հետ կապված […]

Կոմկուսի պաշտոնյային մահապատժի են ենթարկել 11 երեխաների բռնաբարության համար

Չինաստանի Յունչեն քաղաքի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին փոխնախագահ Լի Սինգունին մահապատժի են ենթարկել 11 անչափահաս աղջիկների բռնաբարության համար:  Նախ դատարանը նրան մեղավոր ճանաչելով ցմահ զրկել է քաղաքական իրավունքներից, այսինքն առաջդրելու իր թեկնածությունը եւ ընտրվելու պետական կամ ռազմական պաշտոններում: Այնուհետեւ որպես պատիժ է սահմանել մահապատիժը: Լի Սինգունը ձերբակալվել է 2012-ի մայիսին: Բռնաբարությունները նա կատարել է 2011-ի 2-րդ կեսին:  […]

ՆԱՏՕ-ի զորքերը լքում են Աֆղանստանը

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը երկրի անվտանգության վերահսկողությունը փոխանցել են աֆղանական բանակին եւ ոստիկանությանը, տեղեկացնում է “BBC”-ն: Պաշտոնական արարողությանը մասնակցել են հարյուրավոր աֆղան եւ արտասահմանցի քաղաքական գործիչներ: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերն ամբողջությամբ կլքեն Իսլամական Հանրապետության տարածքը 2014-ի վերջին: Ի դեպ, արարողությունից քիչ […]

Փախստականների թիվն աշխարհում հասել է մաքսիմումի. ՄԱԿ

Բնակավայրն ստիպված լքող մարդկանց քանակը 2012-ին հասել է 45.2 մլն-ի: Դա վերջին 18 տարվա ընթացքում մաքսիմում ցուցանիշ է: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի զեկույցում:  “UNHCR”-ի տվյալներով` այսօր փախստական է համարվում 15.4 մլն մարդ, 937 հազարն ապաստան է փնտրում, 28.8 մլն-ը տեղահանված անձինք են: Ընդ որում, ընդգծվում է, որ զեկույցում չեն նշվել […]

Ասանժը 5 տարի կբնակվի Էկվադորի դեսպանատանը

“WikiLeaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մինչեւ 5 տարի, հաղորդում է “BBC News”-ը: Այդ մասին հայտարարել է Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Ապտինյոն: Նա նշել է, որ իր երկիրը կշարունակի ապաստան տալ Ասանժին, ով թաքնվում է Շվեդիայի իշխանություններից:  Նա նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ կազմել Ասանժի ապագայի հարցը […]

Հնդկաստանում ջրհեղեղի զոհ են դարձել 120 մարդ եւ 560 կենդանի /վիդեո/

Հնդկաստանի արեւելքում հզոր ջրհեղեղի զոհն են դարձել ավելի քան 120 մարդ եւ 560 կենդանի: Նման հորդառատ անձրեւ երկրում չէին տեսել վերջին 10 տարվա ընթացքում, գրում է “gorod48.ru”-ն: Աղետի գոտում ավելի քան 2 մլն մարդ կա: 500 հազար մարդ անտուն է մնացել: Կառուցվել  է 622 ժամանակավոր ճամբար: Կազիրանգա ազգային պարկում շուրջ 600 կենդանի է սատկել: Պարկի […]

“FEMEN”-ի մերկ աղջիկները խանգարել են Լուկաշենկոյի քունը /ֆոտո/

“FEMEN”-ի ակտիվիստները գրոհել են Կիեւի այն հյուրանոցը, որում հանգրվանել է Բելառուսի նախագահ ալեքսանդր լուկաշենկոն` 9-ամյա որդու հետ: Լուկշենկոն Ուկրաինա է ժամանել պաշտոնակն այցով: Այդ մասին տեղեկացնում է ֆեմինիստուհիների կայքը: Կեսգիշերին մերկ աղջիկները հայտնվել են հյուրանոցի մոտ: Ակտիվիստների մարմիններին անպարկեշտ գրառումներ են գրված եղել, ձեռքներին ջահեր պահած նրանք լոզունգներ են բղավել: Ակցիան երկար չի շարունակվել, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի