19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

69 զոհ, 130 վիրավոր.խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում /վիդեո/

Իսպանիայում վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր երկաթուղային վթարն է տեղի ունեցել: Գնացքը, որը 218 ուղեւոր էր տեղափոխում, դուրս է թռել գծերից: Վագոնները մխրճվել են միմյանց մեջ, հաղորդում է “НТВ.ру”-ն: Իսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 69 մարդ է զոհվել: Վիրավորները շուրջ 130-ն էին, ընդ որում նրանցից 5-ը կոմայի մեջ են, նրանց ինքնությունը […]

Նորածին արքայազնին Ջորջ են անվանել

Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգ արքայազնին անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի: Այս մասին հայտարարել է Քենսինգթոնյան պալատը: Ջորջ անունն առաջատար էր բուքմեյքերական գրասենյակների դրույքներում: Քեյթի եւ Ուիլյամի որդուն կանվանեն Ձերդ Արքայական Գերազանցություն Քեմբրիջյան արքայազն Ջորջ: Նախօրեին փոքրիկին այցելել է նրա մեծ տատիկը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:

Զանգվածային թունավորում` անվճար դեղահաբերից /ֆոտո/

Հնդկաստանում ավելի քան 900 երեխա է դիմել բժշկական օգնության` անեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում դեղահաբեր ընդունելուց հետո, գրում է “pravda.ru”-ն: Երեխաները բողոքել են ստամոքսի ցավից եւ սրտխառնոցից: Բժիշկների խոսքով` այդ ախտանիշերը դեղահաբերն ընդունելու դեպքում հազվադեպ գրանցվող կողմնակի ազդեցության նշաններ են: Դպրոցականներին բժշկական օգնություն է տրամադրվել, հոսպիտալացման կարիք չի եղել: Ընդհանուր առմամբ` դեղահաբեր ընդունել են […]

Նոր իրարանցում Եգիպտոսում. բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել /վիդեո/

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների, հակառակորդների եւ ոստիկանների բախումների հետեւանքով 14 մարդ է տուժել, գրում է “interfax.ua” կայքը:  “Մուսուլման եղբայրներ”-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր առավոտյան ոստիկանները կրակ են արձակել Մուրսիի համախոհների ավտոշարասյան վրա: Շարժումը նախկինում էլ էր մեղադրել ոստիկաններին ցուցարարների վրա հարձակում գործելու նպատակով քաղաքացիական հագուստներով ծպտվելու մեջ, սակայն Եգիպտոսի անվտանգության մարմինները հերքում են […]

Փախստականներ տեղափոխող նավը ջրի տակ է անցել /ֆոտո/

Ինդոնեզիայի Ճավա կղզու մոտ նախօրեի գիշերը խորտակվել է փախստականներ տեղափոխող նավը, որն ուղեւորվում էր Ավստրալիա, հաղորդում է “BBC”-ն: Ընդհանուր առմամբ նավի վրա 170 մարդ է եղել, որոնք մասնավորապես գաղթականներ են եղել Իրանից եւ Շրի-Լանկայից: Վերջին տվյալներով` հաջողվել է փրկել 100-ին, մյուսների որոնումները շարունակվում են: Կան տեղեկություններ, ըստ որոնց մեկ զոհ կա: 

Նորածին արքայազնին ներկայացրել են հանրությանը /ֆոտո/

Քեմբրիջյան դուքսը եւ դքսուհին նորածին երեխայի հետ հայտնվել են Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցի մուտքի մոտ եւ նորածին թագաժառանգին ներկայացրել լրագրողներին եւ հանրությանը:  Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ դա յուրօրինակ պահ է իր կյանքում: Արքայազն Ուիլյամը նշել է, որ իրենք դեռեւս չեն որոշել` ինչպես են անվանելու փոքրիկին: Երիտասարդ ծնողները հանգստացած եւ երջանիկ տեսք են ունեցել եւ […]

Հռոմի պապի այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացիների

Առաջին Հռոմի պապը Լատինական Ամերիկայից իր առաջին այցն է կատարել հարազատ մայրցամաք: Հայր Ֆրանցիսկոսը ժամանել է Բրազիլիա: Նրա այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացի կաթոլիկների բանակին եւ հիստերիա առաջացրել երկրի հատուկ ծառայությունների մոտ: “Թանկ հյուրին” դիմավորելուն շատ ավելի վաղ էին պատրաստվել: Ռիո-դե-Ժանեյրոյում նույնիսկ զրահամեքենաների եւ ուղղաթիռների մասնկացությամբ մարզումներ են կազմակերպել: Օդանավակայանում պաշտոնական հանդիպումներ ունենալուց […]

Մուհամեդ Մուրսին անհետացել է

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտանիքը հայտարարել է, որ վերջինիս առեւանգել են, հաղորդում է “Al-Arabiya”-ն:  Մուրսիի դուստր Շաիման կարծում է, որ իր հորն առեւանգել են զինվորականները: Միաժամանակ “Մուսուլման եղբայրներ” շարժման վերահսկողության տակ գտնվող Ազատության եւ արադարության կուսակցության փոխնախագահը կարծում է, որ առանց դատարանի տնային կալանքի ենթարկելն ինքնին առեւանգում է:  Հեռուստաալիքը հաղորդել է, որ ոչ Մուրսիի […]

47 զոհ, 300 վիրավոր. հզոր երկրաշարժ Չինաստնում

Չինական Գասու նահանգում տեղ ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը շարունակում է աճել: Զոհերի ցուցակում արդեն 47 անուն կա: Շուրջ 300 մարդ վնասվածքներ են ստացել:  Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 6.6 բալ է եղել: Աղետի գոտում ավիրվել է տների շուրջ 20 տոկոսը: Շատ տարածքներ մնացել են առանց ջրի եւ էլեկտրականության: Ներկայումս փրկարարները էվակուացնում են մարդկանց եւ լիկվիդացնում […]

Բրիտանիայի ամենասպասված երեխան լույս աշխարհ եկավ

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջապես ծննդաբերել է: Այդ մասին գրում է “The Guardian”-ը` հղում անելով Քենսինգթոնյան պալատին: 3.8 կգ քաշով թագաժառանգ տղան լուսյ աշխարհ է եկել Սուրբ Մարիա հիվանդանոցում: Մայրը եւ որդին իրենց լավ են զգում: Նրանց կողքին է նաեւ հայրը`արքայազն Ուիլյամը: Քեյթի հղիության մասին լուրը տարածվեց 2012-ի դեկտեմբերին: Լուրեր էին շրջում, թե նա երկվորյակների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի