13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայից փախստականների թիվն ավելի քան 2 միլիոն է

Փախստականների թիվը, որոնք լքել են Սիրիան, գերազանցում է երկու միլիոնը, հայտնել են ՄԱԿ -ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով կոմիտեից: Նրանցից մոտ 700 000-ը գտնվում են հարևան Լիբանանում, անընդհատ աճում է Սիրիայի մյուս հարևան երկրներում փախստականների թիվը: ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ “արյունահոսող Սիրիան լքում են կանայք, երեխաները, տղամարդիկ, ովքեր ուսերի վրա տանում են միայն իրենց […]

Քիմիական զենքի փորձագետները կարող են վերադառնալ Սիրիա

ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետները կարող է վերադառնալ Սիրիա` ավարտին հասցնելու քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ փորձաքննությունը: Ինչպես “Ինտերֆաքսին” է փոխանցել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, առաքելության ժամկետները դեռ որոշված չեն: 

Նոր արտահոսք Սնոուդենից. ԱՄՆ-ը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը: Այս մասին Բրազիլական “Գլոբո” հեռուստաընկերության եթերում հայտարարել է  ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը: Reuters-ի փոխանցմամբ` լրագրողը հղում է արել նոր գաղտնի փաստաթղթերին, որոնք իրեն է փոխանցել Էդվարդ Սնոուդենը: Այնտեղ նշված են 2012 թվականի հունիս ամսվա տվյալները, իսկ Մեքսիկայի նախագահը սկսել է պաշտոնավարել […]

Մոսկվան Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի տվյալները համոզիչ չի համարում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվային տրամադրած Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցները համոզիչ չեն: “РИА Новости”-ի փոխանցմամբ` Լավրովը հայտարարել է. “Այն ինչ մեզ ցույց տվեցին, որ մի կոնկրետություն չուներ` ոչ  աշխարհագրական ծագում, ոչ անուններ, ոչ ապացույցներ, որ դրանք պրոֆեսիոնալներն են վերցրել”:

Ասադը համոզված է, որ Սիրիան կարող է արժանի հակահարված տալ արտաքին ագրեսիային

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի պատվիրակությանն ընդունելիս հայտարարել է, որ Սիրիան ընդունակ է դիմակայել ամեն տեսակի արտաքին ագրեսիայի: SANA գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի նկատմամբ  ԱՄՆ-ի ռազմատենչ սպառնալիքների պարագայում տարածաշրջանային իրավիճակը: Ասադը հայտարարել է, որ Սիրիան իր “քաջ ժողովրդի ու բանակի օգնությամբ արժանի հակահարված կտա ամեն տեսակի արտաքին ագրեսիայի, բացի այդ, իրենք ամեն […]

Չիլիի նախագահը վայր է ընկել մարդկանց աչքի առաջ

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան աղքատ թաղամասերից մեկում շրջելիս բարձրացել է փլուզված շենքերի ավերակների վրա, սակայն սայթաքել ու մարդկանց աչքի առաջ վայր է ընկել: Ինչպես հայտնում է Reuters-ը, Պինյերան հրաժարվել է բուժզննում անցնելուց, քանի որ լուրջ վնասվածքներ չի ստացել: Ավելին, նա այդ թեմայով կատակել է, ասելով. “Կյանքում անկումներ են լինում, գլխավորը ոտքի կանգնելու ունակությունն է”:

Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հիվանդանոցում երկարատև բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է տուն, հայտնում է BBC-ն: 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել թոքային վարակով հունիսի 8-ին: Նախորդ շաբաթ բժիշկները Մանդելայի վիճակը գնահատում էին “ծանր, բայց կայուն”: Դրանից հետո Մանդելայի առողջական վիճակի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

ՄԱԿ-ի փորձագետները հեռացել են Դամասկոսից

Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի 13 փորձագետները հեռացել են Սիրիայից: Agence France-Presse -ի փոխանցմամբ` միջազգային փորձագետները Սիրիայում զբաղված էին քիմիական զենքի հնարավոր կիրառման հանգամանքների ուսումնասիրությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները փորձագետները կներկայացնեն մի քանի օրից: Աղբյուրի փոխանցմամբ` ՄԱԿ-ի փորձագետների հեռանալը Դամասկոսից մեծացնում է Սիրիայում միջազգային ռազմական հարվածի հնարավորությունը:

Աղջիկը կուլ է տվել բջջային հեռախոսը

19-ամյա բրազիլուհի Ադրանան կուլ է տվել բջջային հեռախոսը, երբ փեսացուն փորձել է կարդալ նրա հաղորդագրությունները: ABC.es-ի փոխանցմամբ` աղջիկն ամենայն հավանականությամբ իր փեսացուից ցանկացել է թաքցնել բջջայինը և չիմանալով, թե ուր թաքցնել այն, կուլ է տվել: Ադրանային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ռենտգեն հետազոտության արդյունքում աղջկա օրգանիզում հայտնաբերվել է բջջային հեռախոսը: Բժիշկներն ու աղջկա հարազատները զարմացած են […]

Ամերիկացիների կեսը չի ցանկանում, որ ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի

Ինչպես ցույց են տալիս NBC հեռուստաընկերության իրականացրած հարցումները, ԱՄՆ-ի քաղաքացիների 50 տոկոսը դեմ է, որ ԱՄՆ-ը Սիրիայում  լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի:  Հարցվածների 42 տոկոսը ճիշտ հակառակ կարծիքին է, նրանք կողմ են ռազմական գործողություններին: Հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել հարցին:    Հարցման արդյունքների համաձայն` 79 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի