19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանը որեւէ քաղաքական գործարք չի կնքի Սիրիայի մեջքի հետեւում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումը բեմադրված է եղել։ “Կան մասնագիտական գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն։ Նա տվյալներ ունի այն մասին, որ քիմիական նյութերը կիրառել են զինյալները։ Կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին, […]

Մեծ Բրիտանիայի վարչապետը գաղտնի փաստաթղթերը մոռացել է գնացքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը բաց վիճակում մոռացել է իր նախարարական քեյսը՝ գաղտնի փաստաթղթերով գնացքում, տեղեկացնում է newsru.com–ը: Անհայտ քաղաքացին Լոնդոն–Էդինբուրգ գնացքում, որում եղել է նաև Քեմերոնը, արել է լուսանկար, որում պատկերված է կարմիր քեյս՝ “վարչապետ” գրությամբ։ Մեծ Բրիտանիայում նման քեյսերն օգտագործվում են գաղտնի աշխատանքային փաստաթղթերի տեղափոխման համար։ Լուսանկարում երևում է, որ փոքրիկ ճամպրուկն առանց հսկողության դրված […]

Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Նորվեգիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:Մասնագետների կանխատեսումներով’ անհրաժեշտ է սպասել իշխանությանը փոփոխմանը:Վարչապետ Յենս Ստոլտենբերգը կարող է կորցել իր պաշտոնը:Նախնական հարցումները ցույց են տվել, որ նորվեգացիներին ամենից շատ մտահոգում է երկրի անվտանգության խնդիրը:Վերջինիս նկատմամբ անհանգստությունն առավել սրվեց Անդերս Բրեյվիկի ահաբեկչական գործողություններից հետո. հայտնում է “Vesti.ru”:

Սուխումում ռուս դիվանագետ է սպանվել

Սուխումում սպանվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւը, փոխանցում է lenta.ru-ն: Սպանությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, 8:30-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով` Վիշերնեւը սպանվել է գլխին արձակված կրակոցից, Սուխումի իր տան ավտոտնակի մոտ: Դիվանագետի հետ է եղել նաեւ նրա կինը, ով վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Ներկայումս կնոջ վիճակի մասին որեւէ բան հայտնի […]

Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը քիմիական զենքի կիրառման ապացույց չունի

BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ որեւէ ապացույց չկա, որ իր կառավարությունը քիմիական զենք է կիրառել:  “Ոչ մի ապացույց չկա, որ ես քիմիական զենք եմ օգտագործել իմ սեփական ժողովրդի դեմ”,- ասել է նա, սակայն ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է, որ կառավարությունը քիմիական զենք է ունեցել: Ասադն ասել է, որ եթե […]

Իրանի հոգեւոր առաջնորդի օգնականը սպառնում է բռնաբարել Օբամայի դստերը

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի օգնական Ալի-Ռեզա Ֆորգանին իր բլոգում սկանդալային գրառում է արել: Նա գրել է, որ եթե Սիրիային հարվածեն, ամբողջ աշխարհում կառեւանգվեն ու կբռնաբարվեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն ու երեխաները, այդ թվում` Բարաք Օբամայի դուստրը: Անձամբ Սպիտակ տան տիրոջը Ֆորգանին սպառնում է “ուղարկել դժոխք”, փոխանցում է ՛՛Российская газета՛՛-ն:

Սոբյանինը 51.37 տոկոսով առաջատարն է

Նախօրեին Ռուսաստանում կայացած Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ընտրատեղամասերի արձանագրություններերի արդյունքներով` 51.37 տոկոս ձայն է հավաքել Սերգեյ Սոբյանինը: Երկրորդը 27.24 տոկոսով Ալեքսեյ Նավալնին է, փոխանցում է interfax.ru-ն: Այսպիսով, ընտրություններում երկրորդ փուլ տեղի չի ունենա: Ընտրություններին մասնակցելու մոսկվացիների թիվը կազմել է 32 տոկոս:

Օբաման փորձում է համոզել կոնգրեսականներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է հանրապետական սենատորների հետ եւ փորձել է համոզել օրենսդիրներին աջակցել Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման հարցով բանաձևին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է հանրապետական խմբակցության 6 անդամ։ Միեւնույն ժամանակ Սենատի աղբյուրները լրագրողներին հաղորդել են, որ Օբաման նախատեսում է երեքշաբթի հանդիպել դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչների հետ։ Նույն օրը նա կդիմի […]

Ռուսաստանում այսօր “լռության օր է”` ընտրություններից առաջ

Այսօր Ռուսաստանում “լռության օր է”, որի ընթացքում արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել: Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում  Ընտրությունների միասնական օր է: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ԿԸՀ-ից հայտնել են, որ կիրակի օրը Ռուսաստանի 80 նահանգներում ավելի քան 7 000 ընտրություններ տեղի կունենան` տարբեր բովանդակության ու նշանակության: Ուշագրավ կլինի Մոսկվայի քաղաքապետի ընտրությունը:

Հզոր երկրաշարժ Գվատեմալայում

Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է lenta.ru-ն: Սեյսմոլոգների տվյալով՝ երկրաշարժը 6,5 մագնիտուդ ուժգնությամբ է եղել:  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գվատեմալայի Պահապիտա բնակավայրից վեց կմ հեռավորության վրա` Մեքսիկայի սահմանից 20 կմ հեռու: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 67,7 կմ խորությունում:  Նույն շրջանում յոթ րոպե անց 5,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումների երկրորդ շարքն է գրանցվել:  Զոհերի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի