19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հարվածի դեպքում Ռուսաստանը կօգնի Սիրիային. Վ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կօգնի Սիրիային ռազմական հարձակման դեպքում, փոխանցում է interfax.ru -ն:   Պուտինը հստակեցրել է, թե G20-ում կոնկրետ որ երկրներն են կողմ Սիրիային հարվածելուն, որ երկրները՝ դեմ: Ըստ նրա՝ կողմ են ԱՄՆ-ն, Թուրքիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, իսկ դեմ՝ Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, […]

Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են պետերբուրգյան G20 գագաթաժողովի ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` նշելով, որ երկու առաջնորդները քննարկել են սիրիական հարցը, սակայն տարաձայնություններն այդ խնդրի շուրջ չեն հարթվել, փոխանցում է interfax.ru-ն: 

Բլոգերները “հուղարկավորել” են Ֆիդել Կաստրոյին` շփոթելով նրան սեքսուալ մոլագարի հետ

Սեքսուալ մոլագար Արիել Կաստրոն բանտում ինքնասպան է եղել: Նրա մահվան լուրը մեծ խառնաշփոթ է առաջացրել, քանի որ բլոգերները, տեսնելով ,մոլագարի ազգանունը, շփոթվել են` կարծելով, որ մահացել է Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն: Հետաքրքիրն այն է, որ Թվիթերում «Կաստրոյի մահվան» լուրը երկակի արձագանք է ստացել: Ոմանք տխրել են, ոմանք` ուրախացել: Թվիթերի օգտատերերից մեկը գրել է. «Արիել […]

ԵԺԿ-ն դատապարտել է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ

Բրյուսելում երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձեւի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը եւ ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ: 

Ռուս պատգամավորները չեն մեկնի Վաշինգտոն` սիրիական հարցը քննարկելու

Ռուսաստանի պառլամենտական պատվիրակությունը չի մեկնի Վաշինգտոն` Կոնգրեսում սիրիական հարցով հանդիպման համար: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է interfax.ru-ն:

Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Սիրիայի ներքին հակամարտությունից տուժածներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Սանկտ Պետերբուրգում ընթացող “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի ժամանակ  հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 52 մլն ֆունտ ստեռլինգ, որը կազմում է ավելի քան 81 մլն դոլար, կհատկացնի Սիրիայի ներքին հակամարտությունից տուժածներին, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը: Վարչապետը հումանիտար հարցերի վերաբերյալ “քսանյակի” հանդիպման ընթացքում հայտարարել է, որ դա բարոյական անհրաժեշտություն է։ “Խոսքը մեր ժամանակների […]

Եվրոպացիներին սարսափեցրել է

Ամերիկյան Wall Street Journal-ը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշմանը, գրել է, որ եվրոպացի դիվանագետները ցնցված են ԵՄ-ի հետ այս տարվա նոյեմբերին հարաբերություններն ամրապնդելու ճանապարհ որդեգրած Հայաստանի կողմից Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանը միանալու որոշումից: “Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաեւ այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը … Հայաստանի […]

Հայաստանի անունը ցուցակից հանվել է

Եվրամիությունում ներկա դրությամբ նախագահող երկրի` Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանի անունը հանել է այն երկրների ցուցակից, որոնց հետ Վիլնյուսում նախաստորագրվելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը այս տարվա նոյեմբերին: Թեեւ նա այդ մասին ուղղակիորեն չի հայտարարել, սակայն ԵՄ անվտանգության հարցերով միջխորհրդարանական կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Դ. Գրիբաուսկայտեի ուղերձում Հայաստանի անունը բացակայում է. “Եվրամիությունը հաճախ անվանում են փափուկ […]

Օբաման պահանջում է ներգրավել ռազմաօդային ուժերին

Ամերիկյան New York Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջում է Պենտագոնից ուսումնասիրել ռազմաօդային ուժերի հնարավոր մասնակցության հարցը Սիրիայի դեմ, ինչպես նաեւ ավելացնել ամերիկյան եւ ֆրանսիական զորքի կողմից Սիրիային հարվածի թիրախների թիվը: Թերթը հղում է անում Սպիտակ տան իր աղբյուրին։ Անակնկալ հետեւանքներից խուսափելու համար որոշվել է զերծ մնալ ենթադրյալ քիմիական զենքի պահման վայրերին հարվածելուց: Հարկ […]

Մահափորձ

Անհայտ ահաբեկիչները այսօր մահափորձ են իրականացրել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմի դեմ, փոխանցում է Associated Press-ը: Նախարարին փորձել են սպանել` Կահիրեի կենտրոնում ավտոմեքենան պայթեցնելով:   Պայթյունի հետեւանքով չորս պատահական անցորդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն նախարարը չի տուժել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի