19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի դեմ ռազմական գործողության որոշման նախագիծը հաստատվել է ԱՄՆ-ի սենատի կողմից

Ինչպես փոխանցում է BBC-ն, ԱՄՆ-ի սենատի արտասահմանյան գործերով կոմիտեն ընդունել է Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին  որոշման նախագիծ` ի պատասխան Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման: Նախագծին հավանություն են տվել կոմիտեի 10 անդամ, 7 հոգի դեմ են քվեարկել, իսկ մեկ հոգի մնացել է ձեռնպահ: Հաջորդ շաբաթ որոշման նախագիծը կներկայացվի  ողջ սենատի քվեարկությանը: Ըստ նախագծի` ռազմական […]

ԵՄ յոթ երկրների արտգործնախարար արձագանքել են

Անդրադառնալով Հայաստանի` Մաքասային միությանը անդամակցելու որոշմանը` Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին, փոխանցում է “Ազատությունը”: “Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով”, – հայտարարել […]

Պուտինը հավատացնում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի: Պուտինը Սնոուդենին “տարօրինակ տղա” է անվանել: “Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ […]

ԱՄՆ վախենում է, որ Մոսկվան կավելացնի ռազմական օգնությունը Դամասկոսին

“Մենք որոշակի վկայություններ ունենք այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները Ասադի ռեժիմին խոստացել են Սիրիային փոխատուցել այն, ինչ մենք կոչնչացնենք”, -հայտարարել է ԱՄՆ-ի շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի ներկայացուցիչ Մարտին Դեմպսին, փոխանցում է  BBC-ն: Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է մեծացնել Սիրիային ռազմական օգնությունը, եթե ԱՄՆ-ը հարձակվի Սիրիայի վրա: 

Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին. ԵՄ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:  “Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի […]

Եղիսաբեթ թագուհին գնաց այդ քայլին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի 150-ամյակին նվիրված ընկերական հանդիպումը տեղի կունենա Բուքինհեմյան պալատի տարածքում` հոկտեմբերի 7-ին: Արքայական նստավայրում առաջին անգամ նման միջոցառում կանցկացվի, Եղիսաբեթ թագուհին թույլ է տվել, որպեսզի հանդիպումն անցնի պալատի տարածքում: Խաղի կազմակերպիչը արքայազն Ուիլյամն է, ով շքանշաններ կհանձնի հանդիպման մասնակիցներին:

Հզոր փոթորիկ Ճապոնիայում. ավերածություններ եւ վիրավորներ /վիդեո/

Ճապոնիայի արեւելյան մասում հզոր փոթորիկը մեծ ավերածություններ է արել, կան բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Kyodo գործկալությունը: Միայն Կոսիգայա քաղաքում 66 մարդ է վիրավորվել,  նրանցից մեկը, տեղի ոստիկանության փոխանցմամբ, ծայրահեղ ծանր վիճակում է: Մեկ այլ քաղաքում 390 շինություն է քանդվել: Հոսանքալարերի վնասման հետևանքով մոտ 27 000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի:  

Սիրիական թնջուկը հավակնում է դառնալ ԱՄՆ “մուտքի վիզայի” ամենապարադոքսալ թատերաբեմը

Սիրիական թնջուկը հավակնում է դառնալ ԱՄՆ “մուտքի վիզայի” ամենապարադոքսալ թատերաբեմը: Այսքան պառլամենտական գործելաոճ Արևմուտքը, կարծես, չէր ցուցաբերել այս կամ այն վայրում ռազմական գործողություն սկսելուց առաջ: Միացյալ Նահանգների նախագահն իրավունք ունի ռազմական գործողություններ սկսելու մասին որոշում կայացնել առանց Կոնգրեսի թույլտվության, սակայն Սիրիայում այդ քայլը կատարելու հարցը դրված է Կոնգրեսում: Գուցե Օբաման այս կերպ փորձում է պատասխանատվության […]

Լիբանանում առեւանգել են Քադաֆիի հետախուզության նախկին պետի դստերը

Լիբանանում առեւանգել են Աբդուլլա ալ-Սենուսսիի` երկրի հետախուզման նախկին պետի եւ Մուամմարա Քադաֆիի դաշնակցի դստերը: Associated Press-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Անուդ ալ-Սենուսսին ազատ է արձակվել եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռանալիս է եղել բանտից: Բանտի շենքից 50 մետր հեռավորության վրա նրա վրա է հարձակվել զինված մի խումբ, ովքեր առեւանգել են […]

Սիրիայից փախստականների թիվն ավելի քան 2 միլիոն է

Փախստականների թիվը, որոնք լքել են Սիրիան, գերազանցում է երկու միլիոնը, հայտնել են ՄԱԿ -ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով կոմիտեից: Նրանցից մոտ 700 000-ը գտնվում են հարևան Լիբանանում, անընդհատ աճում է Սիրիայի մյուս հարևան երկրներում փախստականների թիվը: ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ “արյունահոսող Սիրիան լքում են կանայք, երեխաները, տղամարդիկ, ովքեր ուսերի վրա տանում են միայն իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի