07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբաման պահանջում է ներգրավել ռազմաօդային ուժերին

Ամերիկյան New York Times-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջում է Պենտագոնից ուսումնասիրել ռազմաօդային ուժերի հնարավոր մասնակցության հարցը Սիրիայի դեմ, ինչպես նաեւ ավելացնել ամերիկյան եւ ֆրանսիական զորքի կողմից Սիրիային հարվածի թիրախների թիվը: Թերթը հղում է անում Սպիտակ տան իր աղբյուրին։

Անակնկալ հետեւանքներից խուսափելու համար որոշվել է զերծ մնալ ենթադրյալ քիմիական զենքի պահման վայրերին հարվածելուց: Հարկ է նշել, որ հենց քիմիական զենքի կիրառումն էլ հանդիսանում է ռազմական օպերացիա սկսելու պատճառ։

Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին հայտարարել է, որ պոտենցիալ թիրախների թվում են հակաօդային պաշտպանության բազաները։

Օբաման Սիրիային հարված հասցնելու հարցը ներկայացրել է Կոնգրեսի հաստատմանը, նշում է պարբերականը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ