13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի անունը ցուցակից հանվել է

Եվրամիությունում ներկա դրությամբ նախագահող երկրի` Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանի անունը հանել է այն երկրների ցուցակից, որոնց հետ Վիլնյուսում նախաստորագրվելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը այս տարվա նոյեմբերին:

Թեեւ նա այդ մասին ուղղակիորեն չի հայտարարել, սակայն ԵՄ անվտանգության հարցերով միջխորհրդարանական կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Դ. Գրիբաուսկայտեի ուղերձում Հայաստանի անունը բացակայում է.

“Եվրամիությունը հաճախ անվանում են փափուկ ուժ, սակայն թերագնահատում են այդ փափուկ ուժի ազդեցությունը: Այդ պատճառով ես համոզված եմ, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ համաձայնագրի նախաստորագրումը կխրախուսի ավելի սերտ առևտրային ու տնտեսական հարաբերություններին:

Սա կդառնա Եվրոպայի հուսալիության փորձարկում: Ցույց կտա Եվրոպայի ունակությունը` ընդունել կարևոր որոշումներ: Այդ ամենը այսօր Եվրոպային ու Արեւելյան գործընկերներին պետք է”,- հայտարարել է Դ. Գրիբաուսկայտեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ