22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Սիրիայի ներքին հակամարտությունից տուժածներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Սանկտ Պետերբուրգում ընթացող “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի ժամանակ  հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 52 մլն ֆունտ ստեռլինգ, որը կազմում է ավելի քան 81 մլն դոլար, կհատկացնի Սիրիայի ներքին հակամարտությունից տուժածներին, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Վարչապետը հումանիտար հարցերի վերաբերյալ “քսանյակի” հանդիպման ընթացքում հայտարարել է, որ դա բարոյական անհրաժեշտություն է։

“Խոսքը մեր ժամանակների խոշորագույն հումանիտար աղետի մասին է։ Ինչպես հստակ հասկացնել տվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հուսահատ վիճակում է գտնվում 7 մլն մարդ, և քիմիական հարձակումը միայն խորացրել է դա”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ