26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։

Միջոցառումների շրջանակում Գեորգեն այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպեց քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկեց առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Գասպարյանը մասնակցեց նաեւ Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, ուր նա ներկայացրեց հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդեց միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու Ռումինիայի առեւտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին տեղի հայկական հնատիպ գրքերի եւ քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի եւ Ֆերենց Հորվաթի նկարների եւ ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվեց Գասպար Կալամարի հեղինակած «Հայաստանի խճանկար» ֆիլմը (2011թ.)։

Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ էին գրավում թեմատիկ հաղորդումները, որտեղ, մասնավորապես, ներկայացվեցին տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի եւ Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի եւ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաեւ լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարեւոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրեց պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ