01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը որեւէ քաղաքական գործարք չի կնքի Սիրիայի մեջքի հետեւում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումը բեմադրված է եղել։

“Կան մասնագիտական գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն։ Նա տվյալներ ունի այն մասին, որ քիմիական նյութերը կիրառել են զինյալները։ Կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին, և որոնք, մեր գնահատականներով, խոսում են այդ դեպքի բեմադրված լինելու մասին’,-ասել է Լավրովը։

Աշխարհում, ըստ նրա, ավելի ու ավելի շատ ուժեր են կիսում Ռուսաստանի տեսակետը՝ Սիրիայում իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին։

“Ավելի շատ քաղաքական ուժեր, պետական պաշտոնյաներ են կիսում մեր տեսակետն այն մասին, որ Սիրիայում ուժային սցենարը կվերածվի ահաբեկչության տարածման ինչպես Սիրիայում, այնպես էլ հարևան երկրներում, որտեղ փախստականների մեծ ներհոսք է նկատվում՝ ԱՄՆ-ի հարված հասցնելու մասին հայտարարությունից հետո”,- ասել է նա։

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն մտահոգ է Սիրիայում գտնվող ռուսների ճակատագրով և կանի հնարավորը ուժային սցենարը կանխելու համար։ 

Լավրովը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանը որեւէ “քաղաքական գործարք չի կնքի Սիրիայի մեջքի հետեւում”,-հայտնում է Interfax.ru-ն: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ