19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Եգիպտոսում 6 մարդ է սպանվել, 11-ը` վիրավորվել` մի շարք պայթյունների արդյունքում

6 մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել են Սինայի թերակղզում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում, հաղորդում է “Reuters”-ը: Սպանվածների թվում 2 քաղաքացիական, 2 բանակային սպաներ եւ ոստիկանության 2 աշխատակիցներ են: Ընդհանուր առմամբ գրոհայինները 10 հարձակում են իրականացրել բանակային անցակետերի եւ ոստիկանության վրա: Իսլամիստական գոհայիններն ակտիվ գործունեություն են ծավալում Սինայի թերակղզում Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո` […]

Մուսուլմանական չադրան խառնաշփոթ է ստեղծել Փարիզում

Փարիզի Տրապ արվարձանում անկարգություններ են ընթանում` կապված իսլամ ընդունած 21-ամյա ֆրանսիացու ձերբակալման հետ: Նրա կնոջը հրաման է տրվել հանել դեմքն ամբողջությամբ ծածկող չադրան, որն արգելված է ֆրանսիական օրենսդրությամբ, գրում է “news.liga.net”-ը: Երիտասարդին մեղադրում են հրամանն արձակած ոստիկաններից մեկին խեղդել փորձելու մեջ: Նախօրեին նրան ազատ են արձակել, սակայն առաջիկայում նա ստիպված կլինի դատարան ներկայանալ: Կատարվածից վրդոված […]

Առաջիկա ժամերին լույս աշխարհ կգա Մեծ Բրիտանիայի թագաժառանգը

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին վերջապես հոսպիտալացրել են: Առաջիկա ժամերին նա Մեծ Բրիտանիային կպարգեւի հերթական թագաժառանգին: Ինչպես հաղորդում է “Sky News”-ը, արքայազն Ուիլյամը պատրաստվում է ներկա գտնվել ծննդաբերությանը: Սակայն առայժմ հայտնի չէ` արդյոք նա արդեն ներկա է հիվանդասենյակում: Թագավորական ընտանիքը տեղեկությունը գաղտնի է պահում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Քեյթ Միդլթոնը կծննդաբերի հուլիսի 13-ին, ինչի պատճառով […]

Այրվել է “FEMEN”-ի կենտրոնակայանը

Փարիզում այրվել է “FEMEN” շարժման մարզական կենտրոնակայանը, հաղորդում է “НТВ”-ն: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, սակայն տուժել է նաեւ 2-րդ հարկը: Ամենից շատ այրվել է Իննա Շեւչենկոյի սենյակը: Հրդեհի պահին նա այնտեղ չի եղել: Դժբախտ պատահարի պահին կենտրոնում են եղել միայն շարժման 2 ակտիվիստները: Աղջիկները ժամանակին են արթնացել եւ կանչել են հրշեջներին: Ոչ ոք չի […]

Ֆինանսների նախարարն առանց նվերի էր եկել

Եթե Հունաստանը կարողանա իր ծախսերից ավելցուկ ստանալ, ապա հաջորդ տարվա վերջին նոր ֆինանսական փաթեթ կարող է ստանալ: Այդ մասին Աթենքում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Նա հույներին խորհուրդ է տվել կենտրոնանալ համաձայնությունները կատարելու վրա, որպեսզի այդ կերպ վերջիններս կարողանան շահել վարկատուների վստահությունը, հաղորդում է “euronews”-ը: Ավելի վաղ Շոյբլեն հայտարարել էր, որ Հունաստանի պարտքի […]

Անգլիայում հարյուրավոր մարդիկ են մահացել շոգից

Անգլիայում անսովոր ուժեղ տապից շուրջ 760 մարդ է մահացել, գրում է “The Independent”-ը: Սպասվում է, որ շոգը կշարունակվի եւս 10 օր, հավանականությունը մեծ է, որ զոհերի թիվը կավելանա: Մեծ վտանգ է սպառնում այն մարդկանց, ովքեր սրտի հետ խնդիրներ եւ շնչառության հետ կապված խրոնիկ հիվանդություններ ունեն: Ռիսկային խմբում հիմնականում տարեց մարդիկ եւ երեխաներն են: Ընկերությունները, որոնք ջուր են […]

10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրող է սպանվել

Վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրողներ եւ բլոգերներ են սպանվել, որոնցից 41-ը` Սիրիայում, 2012-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: “Իսկապես շոկային է եւ անընդունելի, երբ հարձակումների մեղավորների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում”,-նշել է նա: Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին լրագրողներն իրենք են առաջին անգամ հայտնել իրենց մասնագիտության ռիսկերի […]

Հռոմի պապի թվիթերյան էջի հետեւորդներին “դրախտի շուտափույթ ուղեգիր” են խոստացել

Վատիկանը “ինդուլգենցիա” է խոստացել բոլոր նրանց, ովքեր կդառնան Հռոմի պապի էջի հետեւորդները “Twitter”-ում: Հայտարարության համաձայն` այդ մարդիկ դրախտ ընկնելուց առաջ քավարանում ավելի քիչ կմնան, տեղեկացնում է “The Guardian”-ը: Սուրբ գահի ներկայացուցիչը հայտարարել է, որ մարդու անկեղծ զղջելու մասին կվկայի նրա ակտիվ մասնակցությունը եկեղեցական գործերին, որոնց մեջ է մտում նաեւ կաթոլիկ եկեղեցու ղեկավարի թվիթերյան էջում գրանցվելը: […]

Թագուհին դքսուհուն խնդրում է արագ ծննդաբերել, քանի որ ինքն արձակուրդ է գնում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կատակել է դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդաբերության վերաբերյալ, գրում է “The Daily Telegraph”-ը: Կամբրիա կոմսությունում զբոսանքներից մեկի ժամանակ միապետին հարցրել են` ինչ սեռի երեխայի է սպասում: “Ես կարեւորություն չեմ տալիս, սակայն շատ կցանկանայի, որ երեխան ծնվեր, քանի որ ես շուտով արձակուրդ եմ գնալու”,-կատակել է թագուհին: Բացի այդ, թագուհին հայտնել է, որ […]

Դուբայում նիհարող քաղաքացիներին ոսկի կտրվի` կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց

Դուբայի բնակիչներին ոսկով կփոխհատուցեն կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Նման պարգեւ կտրվի ճարպակալման դեմ պայքարին նվիրված կառավարական “Քո քաշը ոսկի է” ծրագրի շրջանակներում:  Նրանց, ովքեր կորոշեն հրաժեշտ տալ ավելորդ քաշին, կվճարեն մեկ գրամ ոսկի յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց:  Նախագծին մասնակցելու համար պարզապես հարկավոր է կշռվել եւ մինչեւ շաբաթվա վերջ գրանցվել նիհարելու 30-օրյա կուրսերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի