17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրիտանիայի ամենասպասված երեխան լույս աշխարհ եկավ

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջապես ծննդաբերել է: Այդ մասին գրում է “The Guardian”-ը` հղում անելով Քենսինգթոնյան պալատին:

3.8 կգ քաշով թագաժառանգ տղան լուսյ աշխարհ է եկել Սուրբ Մարիա հիվանդանոցում: Մայրը եւ որդին իրենց լավ են զգում: Նրանց կողքին է նաեւ հայրը`արքայազն Ուիլյամը:

Քեյթի հղիության մասին լուրը տարածվեց 2012-ի դեկտեմբերին: Լուրեր էին շրջում, թե նա երկվորյակների է սպասում, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց: Երեխայի սեռի մասին թագավորական ընտանիքը լռում էր, դքսուհին եւս ասում էր, որ չի ցանկանում մինչ ծննդաբերությունն իմանալ այդ մասին:

Միդլթոնի եւ արքայազնի որդին դարձավ գահի 3-րդ հավակնորդը եւ ստացավ պատմության մեջ առաջին անգամ կիրառվող` Քեմբրիջի արքայազնի տիտղոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ