Եգիպտոսի ժամանակավոր նախագահը հայտարարել է ընտրությունների ժամկետները
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նախօրեին հայտարարել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մոտավոր ժամանակը: Ինչպես նշում է “Associated Press”-ը, դրանք կկայանան 2014-ի սկզբին: Մանսուրի ստորագրած սահմանադրական հռչակագրի համաձայն առաջինը պետք է կայանան խորհրդարանական ընտրությունները, որոնք կնշանակվեն գործող սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն անցկացնելուց հետո: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա հռչակգրի ստորագրումից 4 ամիս անց: Խորհրդարանական ընտրությունները […]





































