Սնոուդենը պատրաստ է ամուսնանալ Չեփմանի հետ` “չնայած ամեն ինչի”

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել նախկին ռուս հետախույզ Աննա Չեփմանի առաջարկությունը` ամուսնանալ իր հետ, որպեսզի լուծի Ռուսաստանում ապաստան ստանալու հարցը:
“Ես կամուսնանայի Չեփմանի հետ չնայած ամեն ինչի: Աստված իմ, հապա մի նայեք նրան”,-իր թվիթերյան էջում գրել է Սնոուդենը:
Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի եւ նախկին լրտես Աննա Չեփմանը ամուսնության առաջարկ էր արել Սնոուդենին իր բլոգում: Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնությունը Սնոուդենի համար կարող է երկնքի եւ երկրի միջեւ կախված վիճակից ազատվելու միջոց լինել: Նա մոտ 2 շաբաթ գտնվում է Շերմետյեւոյի տրանզիտային գոտում: