01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ահաբեկչություն Եգիպտոսում. մեկ զոհ, 3 վիրավոր

Եգիպտոսում` Սինայի թերակղզում, գրոհայիններն ահաբեկչություն են իրականացրել: Նրանք կրակ են բացել բանակային անցակետի, զորամասի եւ ոստիկանական բաժանմունքի վրա: Զինծառայողներից մեկը զոհվել է, եւս 3-ը վիրավոր են: Թե ով է պատասխանատու այս հարձակման համար եւ արդյոք դա կապված է Մուրսիի իշխանության տապալման հետ, դեռեւս հյատնի չէ, հաղորդում է “Вести”-ն:

Իսլամիստներն արդեն խոսք էին տվել բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել: Սպասվում է, որ այսօր` աղոթքից հետո խոշոր քաղաքների փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ: Արդեն իսկ տեղեկություններ են տարածվում բախումների մասին:

Ի դեպ, զինվորականները հայտարարել են, որ ուժ կգործադրեն միայն ծայրահեղ դեպքում: Պետության նոր` ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը “Մուսուլման եղբայրներ”-ին նույնիսկ համագործակցության է հրավիրել: Վերջիններս, չնայած, հրաժարվել են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ