ԱՄՆ-ում 18 հոգի փոթորիկի զոհ է դարձել

Հանգստյան օրերին Ամերիկայի Օկլահոմա նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի ու փոթորիկի արդյունքում արդեն 18 մարդ է մահացել, որոնցից վեցը երեխաներ են: Այս մասին տեղեկացրել են տեղի իշխանությունները: Մահացածներից յոթի ինքնությունը դեռևս պարզված չէ: Դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի Օկլահոմա, Կանզաս և Այովա նահանգները տուժել էին 40 հզոր փոթորիկներից, որոնց արդյունքում 24 հոգի մահացել էին: