28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է Նելսոն Մանդելան

94 տարեկանում մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան: Հարազատները որոշում են կայացրել նրա օրգանիզմն անջատել արհեստական շնչառության ապարատից: 

ՀԱՀ նախկին նախագահին հոսպիտալացրեցին 2012-ի դեկտեմբերին: Վերջերս նրա թոքերն ընդհանրապես սկսեցին չգործել եւ Մանդելայի օրգանիզմը միացրեցին արհեստական շնչառության ապարատին: Թե երբ այն կանջատվեր, պետք է որոշեին նրա հարազատները: Հազարավոր մարդիկ էին այս օրերին հավաքվում հիվանդանոցի մոտ` աղոթելու նախագահ Մադիբիի համար. այս կերպ էր ժողովուրդը հարգանքով եւ սիրով անվանում նրան` ի պատիվ հին ցեղի: 

Ինչպես հայտնի է, սեւամորթների իրավունքների համար հայտնի պայքարող Մանդելան 26 տարի բանտում է անցկացրել, որտեղ էլ հենց հիվանդացել է թոքախտով, ինչից հետո խնդիրներ ուներ շնչառական ուղիների հետ:

Նելսոն Մանդելան ծնվել է 1918-ի հուլիսի 18-ին: Քոլեջում օրենսդիր կրթություն ստանալուց հետո նա սկսեց պայքարը ՀԱՀ-ում` ռասայական մեկուսացման դեմ: 1950-ին նա դարձավ Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի երիտասարդական լիգայի նախագահը: 1964-ին նրան ձերբակալեցին իր ազատասիրական գաղափարների համար: Մանդելան ազատության մեջ հայտնվեց միայն 1990-ին, իսկ 1994-ին` հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում, դարձավ ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը: 1999-ին Մանդելան թոշակի անցավ հիվանդության պատճառով եւ դրանից հետո հազվադեպ էր հայտնվում հանրության մեջ: Իր գաղափարների համար Մանդելան մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում` Նոբելյան խաղաղության մրցանակի: Նա նաեւ պատավավոր անդամ է աշխարհի 50 համալսարաններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ