08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եգիպտոսում 15 մարդ է սպանվել` Մուրսիի համախոհների ցույցը ցրելու արդյունքում

Եգիպտոսում առնվազն 15 մարդ է զոհվել` տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների ցույցը զինվորականենրի կողմից ցրելու արդյունքում: Ականատեսների խոսքով`ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ են կիրառվել, տեղեկացնում է “BBC”-ն:

Նշվում է, որ տասնյակ մարդիկ են վիրավորվել: “Մուսուլման եղբայրներ” իսլամիստական շարժման ղեկավար Մուստաֆա Հաթիբը լրագրողներին հայտնել է, որ ինքն անձամբ է հիվանդանոցում տեսել 7 սպանվածների դիակները` գլխի եւ կրծքավանդակի կրակոցներով: Նրա համախոհներն ասել են, որ ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա առավոտյան աղոթքի ժամանակ: 

“Մուսուլման եղբայրներ”-ի եւս մեկ ներկայացուցիչ պնդում է, որ սպանվածների թիվն իրականում 34-ի հասնում, իսկ վիրավորներինը` 500-ի:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ