08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անգլիայում հարյուրավոր մարդիկ են մահացել շոգից

Անգլիայում անսովոր ուժեղ տապից շուրջ 760 մարդ է մահացել, գրում է “The Independent”-ը:

Սպասվում է, որ շոգը կշարունակվի եւս 10 օր, հավանականությունը մեծ է, որ զոհերի թիվը կավելանա: Մեծ վտանգ է սպառնում այն մարդկանց, ովքեր սրտի հետ խնդիրներ եւ շնչառության հետ կապված խրոնիկ հիվանդություններ ունեն: Ռիսկային խմբում հիմնականում տարեց մարդիկ եւ երեխաներն են:

Ընկերությունները, որոնք ջուր են մատակարարում բրիտանացիների տները, կոչ են արել քաղաքացիներին խելամտորեն օգտագործել այդ ռեսուրսը, քանի որ շոգի պատճառով ջրի պահաջարկը կտրուկ մեծացել է, ինչն էլ իր հերթին ջրամատակարարման համակարգերի ծանրաբեռնվածության է հանգեցրել: Այդ պատճառով էլ ջրի հոսքը դանդաղել է:

Արտասովոր շոգը Մեծ Բրիտանիայում շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Երկրի որոշ հատվածներում 30-ից բարձր ջերմաստիճան է: Հուլիսի 17-ին Լոնդոնում գերազանցվել է 2006-ի ռեկորդը` 32 աստիճան է գրանցվել: 

2003-ին Եվրոպայում հազարավոր մարդիկ մահացան շոգից: Մեծ Բրիտանիայում այդ ժամանակ զոհերի թիվը 2 հազար էր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ