08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեծ Բրիտանիայի թագաժառանգի լույս աշխարհ գալը “հետաձգվել է”

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կինը` դքսուհի Կամիլլան, հայտնել է երկար սպասված թագաժառանգի լույս աշխարհ գալու նոր ամսաթիվ: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ երեխան կծնվի հուլիսի 11-ին կամ 13-ին, անգլիական ԶԼՄ-ները` հուլիսի 14-ին: Սակայն Կամիլլան հերքել է այս լուրերը:

Օրերս կորնուելյան մանկական կենտրոններից մեկի այցելության ժամանակ նա հիվանդների հետ կիսվել է իր դրական էմոցիաներով. “Մենք բառացիորեն հերթապահություն ենք անում հեռախոսի մոտ եւ հուսով ենք, որ շաբաթվա վերջին նորածինն արդեն մեզ կլինի:

Առաջինը, ով կիմանա երեխայի ծննդյան մասին, թագուհի Եղիսաբեթ 2-րդն է: Դրանից հետո միայն ինֆորմացիան կտարածվի նաեւ մամուլում: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի պաշտոնական ներկայացուցիչը 2012-ի դեկտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարեց, որ Քեմբրիջյան դքսուհին երեխայի է սպասում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ