21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դպրոցական ճաշից թունավորման արդյունքում 20 երեխա է մահացել

Նախանական հետաքննությունը պարզել է, որ Հնդկաստանի Բիհար նահանգում 20 երեխաների թունավորման պատճառ է դարձել սննդի մեջ հայտնաբերված ֆոսֆորիզացված նյութը, գրում է “rg.ru”-ն: 

Երեխաների զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել այսօր` հուլիսի 17-ին: Մինչեւ 12 տարեկան 20 երեխաներ են մահացել` դպրոցական ճաշից թունավորվելու արդյունքում: Եվս 27 աշակերտ եւ խոհարարը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Պարզվել է, որ դպրոցական ճաշի համար բրինձ եւ ցորեն է պատրաստված եղել:

Ֆոֆորիզացված նյութն օգտագործվել է բերքը միջատներից պաշտպանելու համար, սակայն պատրաստելուց առաջ ձավարեղենը չեն լվացել: Հենց որ երեխաների մոտ հայտնվել են թունավորման առաջին ախտանիշերը, ճաշը դադարել են մատուցել, բայց մինչ այդ  պահն արդեն 50 աշակերտներ փորձած են եղե թունավորված կերակուրը:

Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Աշխատանքից ազատվել է սննդամթերքի տեսուչը, իսկ դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել: Մահացած երեխաների ընտանիքներին 3300 դոլարի չափով փոխհատուցում է տրվել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ