26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Տիկին Քլինթոնին դուրս են գրել

 Ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մի քանի օր բուժվում էր Նյու-Յորքի հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին  տրոմբ: Բժիշկները հավաստիացնում են, որ պետքարտուղարի առողջությունը լրիվ վերականգնել է: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյնսը լրատվամիջոցներին ասել է, որ Հիլարի Քլինթոնը շատ շնորհակալ է բժիշկներից եւ հիվանդանոցի աշխատակազմից իրենց հոգատար վերաբերմունքի […]

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ` ֆրանսիայի սենատում

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող նոր օրինագիծ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Նախագիծը ֆրանսիական խորհրդարանում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին եւ նախատեսում է փոփոխություններ 1881-ի մամուլի ազատության մասին օրենքում` դրանով իսկ սահմանելով ռասիզմի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը:  Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն 2011-ին ներկայացրել էր Հայոց […]

ԱՄՆ-ի 41-րդ նախագահը մահվան շեմին է հայտնվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին: Ծննդյան տոները նախկին նախագահը չի կարողացել անցկացնել ընտանիքի հետ, հաղորդում է  “Эхо Москвы”  ռադիոկայանը:  Բժիշկների տվյալներով` վերջին օրերին Բուշն անընդհատ բարձր ջերմություն ունի, սակայն նա գիտակից վիճակում է գտնվում: Նախկին նախագահի կողքին են ընտանիքի անդամները եւ հարազատները:  Բուշին հիվանդանոց […]

ԱՄՆ-ում ձնաբքերի եւ տորնադոների պատճառով հազարվոր չվերթներ են հետաձգվել

Տասնյակ հազարավոր ամերիկացիներ են մնացել ԱՄՆ-ի օդանավակայաններում`ծննդյան տոների արձակուրդին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` ավելի քան 2 հազար չվերթներ են չեղյալ հայտարարվել, իսկ 10 հազարը հետաձգվել են սառցե անձրեւի եւ ուժեղ ձյան պատճառով, որոնք սառույցով են պատել թռիչքուղիները: Փոթորկի նախազգուշացում է տրվել հարավային 18 նահանգներում: Միաժամանակ ԱՄՆ-ում շարունակում են մոլեգնել տորնադոները, որոնց թիվն արդեն հասել է 34-ի: […]

Եգիպտոսի նախագահը ստորագրել է նոր սահմանադրությունը

Եգիպտոսի նախագահ  Մուհամեդ Մուրսին ստորագրել է սահմանադրությունը, որն ընդունվել է դեկտեմբերի 15-ին եւ 22-ին անցկացված հանրաքվեների արդյունքներով, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը մեծ լիազորությոններ է ստացել նոր սահմանադրության շնորհիվ, որոնք կգործեն մինչեւ ստորին պալատի ընտրությունները 2 ամիս հետո:  Սահմանադրության տեքստը պատրաստվել էր “Մուսուլման եղբայրներ” իսլամիստական շարժման կողմից: Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթը` ասելով, որ […]

Սուրբ ծննդյան գիշերն ԱՄՆ-ում միանգամից 15 տորնադո է մոլեգնել /վիդեո/

Սուրբ ծննդյան գիշերը ԱՄՆ-ի հարավային նահանգներում շուրջ 15 տորնադոներ են մոլեգնել` ավելի քան 100 հազար մարդկանց թողնելով առանց էլեկտրականության, հաղորդում է “ABCnews”-ը: Տորնադոները վնասել են բազմաթիվ տներ, ծառեր են տապալել, էլեկտրահաղորդակցման լարեր են վնասել: Հատկապես մեծ վնաս է հասցվել Տեքսաս, Արկանզաս, Օկլահոմա, Միսիսիպի, Լուիզիանա եւ Ալաբամա նահանգներին: Զոհերի թիվը դեռեւս ճշտված չէ: Ըստ “Reuters”-ի մահացել […]

Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը /վիդեո/

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կաթոլիկները, լյութերական, անգլիական, ինչպես նաեւ բողոքական եկեղեցիների հետեւորդների մեծ մասը նշում են Սուրբ ծնունդը: Նախորդ գիշեր ողջ աշխարհում արդեն տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են հազարավոր հավատացյալներ` վառված մոմերը ձեռքներին: Բեռլինում նույնիսկ ռեկորդ է սահմանվել: Այնտեղ 23 հազար հոգուց բաղկացած երգչախումբ է ելույթ ունեցել: Վատիկանից` տոնական ուղերձով հանդես […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ժամանակավոր փոխարինող է նշանակվել

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: Նա ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում: Ինչպես հաղորդում է “Trend”-ը, դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով ժամանակավորապես կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին, մինչ նոր համանախագահի նշանակումը: Ռոբերտ Բրադտկեն համախագահ է աշխատել 3 տարի: 

Արքայազն Հարրին ոչնչացրել է “Թալիբան”-ի հրամանատարին

Աֆղանստանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ոչնչացրել է իսլամիստական “Թալիբան” շարժման դաշտային հրամանատարներից մեկին, հաղորդում է “The Sun”-ը: Ամսագրի աղբյուրը տեղեկացրել է նաեւ, որ արքայազնը լավ համբավ ունի զինակիցների շրջանում, որոնք նրան “Big H” մականունով են կոչում: “Նա սովորական տղա է: Աֆղանստանում բոլոր տղաները սիրում եւ հարգում են նրան: Նա դեմ չէ […]

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հրաժարական է տվել: Դեռեւս պարզ չէ` կմասնակցի նա արդյոք փետրվարին նշանակված արտահերթ ընտրություններին, թե` ոչ: Մոնտին հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, գրում է “дни.ру”-ն: Մոնտին հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել էր դեկտեմբերի 8-ին` 2013-ի պետբյուջեի հաստատումից հետո: Առաջիկայում նա կհայտարարի իր ծրագրերի մասին, մասնավորապես` կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնում, թե` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի