02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Եգիպտոսի նախագահը ստորագրել է նոր սահմանադրությունը

Եգիպտոսի նախագահ  Մուհամեդ Մուրսին ստորագրել է սահմանադրությունը, որն ընդունվել է դեկտեմբերի 15-ին եւ 22-ին անցկացված հանրաքվեների արդյունքներով, հաղորդում է “Reuters”-ը:

Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը մեծ լիազորությոններ է ստացել նոր սահմանադրության շնորհիվ, որոնք կգործեն մինչեւ ստորին պալատի ընտրությունները 2 ամիս հետո: 

Սահմանադրության տեքստը պատրաստվել էր “Մուսուլման եղբայրներ” իսլամիստական շարժման կողմից: Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթը` ասելով, որ այն սահմանափակում է բնակչության ազատությունները` հանուն “կրոնական եւ բարոյական նորմերի”:

Ըստ պաշտոնական տվյալների ` սահմանադրության հանրաքվեին մասնակցածների 63,8 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրության նոր նախագծին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ