28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արքայազն Հարրին ոչնչացրել է “Թալիբան”-ի հրամանատարին

Աֆղանստանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ոչնչացրել է իսլամիստական “Թալիբան” շարժման դաշտային հրամանատարներից մեկին, հաղորդում է “The Sun”-ը:

Ամսագրի աղբյուրը տեղեկացրել է նաեւ, որ արքայազնը լավ համբավ ունի զինակիցների շրջանում, որոնք նրան “Big H” մականունով են կոչում: “Նա սովորական տղա է: Աֆղանստանում բոլոր տղաները սիրում եւ հարգում են նրան: Նա դեմ չէ խմել ու ծիծաղել եւ այնպիսին է, ինչպիսին մյուսներն են”,-պատմել է ամսագրի զրուցակիցը: 

Սա Հարրիի 2-րդ գործուղումն է Աֆղանստան: Առաջինը 2007-2008-ին նա ծառայել է առաջին գծում: Արքայազնը վաղաժամ վերադարձավ տուն, քանի որ նրա գործուղման եւ գտնման վայրի մասին հայտնի էր դարձել մամուլին: 2009-ին Հարրին սովորեց ռազմական ուղղաթիռ վարել եւ 10 ամիս դասընթացներից հետո հաջողությամբ հանձնեց որակավորման քննությունը: 2012-ի սեպտեմբերին արքայազնը կրկին մեկնեց Աֆղանստան, այս անգամ` որպես “Apache” ռազմական ուղղաթիռի 2-րդ վարորդ: Նրա գործուղումը 4 ամիս կշարունակվի:

Արքայազն Հարրին 1982-ից առաջինն է թագավորական ընտանիքում, ով մասնկացում է ռազմական գործողություններին: Մինչ այդ ռազմական գործողությունների էր մասնակցում Յորքի դուքս արքայազն Էնդրյուն, ով ծառայում էր Թագավորական ռազմական նավատորմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ