11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ստրասբուրգում լրագրողները տարհանվել են հյուրանոցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ստրասբուրգ ժամանած լրագրողները այս գիշեր գիշերը հրդեհի ահազանգի պատճառով ստիպված են եղել լքել հյուրանոցը, փոխանցում է gazeta.ru-ն: Հյուրանոցում, որտեղ տեղավորվել էին լրագրողները, հնչել է հակահրդեհային ահազանգ, ինչից հետո լսվել է շենքի տարածքը լքելու մասին կոչը` ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Հյուրանոցի հյուրերը լքել են իրենց համարները, սակայն շուտով պարզվել է, որ ազդանշանը միացել է մեկի պատճառով, ով ծխել է իր սենյակում:

Եթե չկտրեր ականջը … Վան Գոգի կյանքի թաքուն պատմությունը /ֆոտո/

Եթե Վինսենտ վան Գոգը իր ականջը չկտրեր, հնարավոր է այսքան հայտնի չլիներ, մինչդեռ կտրել է ոչ թե ականջը, այլ ծայրը … Եթե իր “Կարտոֆիլ ուտողները” կամ “Արևածաղիկները” չնկարեր, դարձյալ հայտնիության աստիճանը կնվազեր… Նա հայտնի է անկախ ամեն ինչից: Մեծ հոլանդացին վրձնել է ավելի քան 2000 ստեղծագործություններ` սրանց հետ մեկտեղ “նկարելով” իր բոլորիս հայտնի, բայց և […]

2014թ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Բրիտանիայում

2014թ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Մեծ Բրիտանիայում, հայտարարել է Բրիտանիաի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: “ՆԱՏՕ-ն մեր անվտանգության կարեւոր էլեմենտներից է: Բրիտանիան 2014-ին կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը”,- ասել է նա:  

Պակիստանում ավտոբուս են պայթեցրել /վիդեո/

Այսօր Պակիստանում ահաբեկիչները մարդկանցով լի ավտոբուս են պայթեցրել, փոխանցում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Նախնական տվյալներով` մեկ տասնյակ մարդ է զոհվել, կան վիրավորներ: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է ավտոբուսի հետնամասում, որը տեղափոխել է ՏԻՄ պետական ծառայողներին: Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը առայժմ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Գողացել են առաջին տկինոջ անձնական տվյալները

Ամերիկացի հաքերները գողացել են միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալները, որոնց թվում`  ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի տվյալները, փոխանցում է “Պրավդա”-ն:   Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերները կոտրել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգը, որտեղ պահվում են միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկություններ։  Հանցագործներին հաջողվել է ստանալ Միշել Օբամայի եւ այլ հայտնի մարդկանց սոցիալական ապահովության համարների բազան։ 

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել

РИА Новости-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  Բանաձեւի նախագիծն ուժի կիրառում չի նախատեսում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խախտման դեպքում: Եթե խախտումներ լինեն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն դա լրացուցիչ կդիտարկի, իսկ արտաքին ռազմական միջամտության համար եւս մի բանաձեւ կպահանջվի:

Դաղստանում սպանել են դատավորին եւ նրա որդուն

Դաղստանի գերագույն դատարանի դատավոր Շապիեւին եւ նրա որդուն սպանել են: Մեքենան, որում եղել են դատավորն ու որդին, երկու հոգի ատրճանակով կրակահերթի են ենթարկել, փոխանցում է  Газета.Ru-ն: Նախնական տեղեկություններով` դատավորին սպանել են մասնագիտական գործունեության պատճառով:  Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Լեռնագնացը Մոնբլանի վրա թանկարժեք քարերով լի տուփ է գտել

Ֆրանսիացի լեռնագնացը Մոնբլան լեռան վրա 246 000 եվրո արժողությամբ հարստություն է գտել, որն այնտեղ մնացել է շուրջ 50 տարի, փոխանցում է РИА Новости-ն: Լեռնագնացը գտել է թանկարժեք քարերով լի տուփը եւ տարել այն ոստիկանություն: “Այդ երիտասարդը շատ ազնիվ գտնվեց: Նա միանգամից հասկացել է, որ զարդերը պատկանում են մեկին, ով մահացել է սարի վրա ու տուփը բերեց […]

Չնայած ջրհեղեղներին` Սոչին պատրաստ է Օլիմպիական խաղերին

Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները ավարտել են իրենց ուսւոմնասիրությունները եւ եզրակացրել, որ Սոչին պատրաստ է 2014 թ. Օլիմպիական խաղերին, փոխանցում է INTERFAX.RU-ն: “Ամեն ինչ հիանալի  նախապատրաստված: Մենք բոլոր կառույցներն այցելել ենք, ամեն ինչ շատ տպավորիչ է: Ամեն ինչ պատրաստ է Օլիմպիադայի համար”,- ասել է Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Ժան Կլոդ Կիլլին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի