20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Էշթոնը Լավրովին ասել է

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անհանգստացած է մաքսային եւ առեւտրային որոշ միջոցառուևմներից, որոնք կիրառում է Ռուսաստանը Արեւելյան գործընկերության որոշ երկրների նկատմամբ: РИА Новости–ի փոխանցմամբ ` այսպես ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Էշթոնի հանդիպումից հետո նրա մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Էշթոնն ընդգծել է նաեւ, որ “այդ կիրառված միջոցառումները չեն համապատասխանում այն սկզբունքներին, որոնց  տակ ստորագրել […]

Պակիստանում երկրաշարժից 208 մարդ է մահացել

Պակիստանում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի, փոխանցում է lenta.ru-ն։  Տվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։  Երկրաշարժի հետեւանքով փլվել է տեղի շենքերի 90%-ը։ 

Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռուսաստանի Սոչի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Կարմիր ազդանշանները նախազգուշացնում են քաղաքացիներին Սոչի գետի ափերից դուրս գալու վտանգի մասին, փոխանցում է Газета.Ru-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության Սոչի քաղաքի ծառայությունը հաղորդել է, որ գետի ջրերը բարձրացել են մինչև վտանգավոր մակարդակի։  

Տղամարդը 6 ամսական դստերը մի քանի անգամ խփել է գետնին

Ռուսաստանի Ալթայի նահանգում 19-ամյա տղամարդը մեղադրվում է 6 ամսական դստեր դաժան ծեծի մեջ: Կնոջ հետ ընտանեկան վեճի ժամանակ նա 6 ամսական դստերը մի քանի անգամ խփել է գետնին: Երեխային բազմաթիվ կոտրվածքներով հասցրել են հիվանդանոց: Նրա վիճակը շատ ծանր է:

Սնոուդենը ռուսերեն է սովորում եւ սպասում է ծնողների ժամանումին

Էդուարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստարան է ստացել Ռուսաստանում, ներկայումս սովորում է ռուսաց լեզուն եւ սպասում է ծնողների ժամանումին: Այդ մասին ասել է փաստաբանների պալատի անդամ, Սնոուդենի ներկայացուցիչ Անատոլի Կուչերենան, փոխանցում է Газета.Ru-ն: “Նա շատ ընդունակ է, շատ արագ է սովորում ռուսերեն”,- ասել է փաստաբանը, ով Սնոուդենին բառարան է նվիրել: Նա նաեւ ասել է, որ ներկայումս […]

Տղամարդու դիակը ավելի քան մեկ տարի մնացել է բնակարանում

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու դիակ, ով մահացել է մեկ տարի առաջ: Տղամարդուն հայտնաբերել են այն բանից հետո, երբ հարեւանուհին բողոքել է, որ իր տուն ջուր է լցվում: Երբ համատիրության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, հայտնաբերել են մոտ 50 տղամարդու տարեկան դին: Մահվան պատճառները պարզվում են, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Սիրիայում գրոհայինները ուղեւորատար ավտոբուս են գրավել

Սիրիական “Ֆրոնտ ալ-Նուսրա” ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ուղեւորներով լի ավտոբուս են գրավել, փոխանցում է РИА Новости-ն: Ավտոբուսում 40 ից ավելի մարդ կա, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/

Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է: Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է:

Սիրիացի երեխաները ստիպված են սնվել մրգերով ու տերեւներով

“Save the Children” /պահպանել երեխաներին/ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայում ապրող երեխաների վերաբերյալ: Համաձայն զեկույցի` պատերազմի մեջ գտնվող երեխաներն ուտում են միրգ, ընկույզ եւ տերեւներ, խմում են կեղտոտ ջուր, քանի որ նրանց ընտանիքները չեն կարողանում կերակուր գտնել:Սիրիացի բազմաթիվ ընտանիքներ ուտելիք գնելու հնարավորություն չունեն: Ընթացիկ կռիվների պատճառով հումանիտար օգնություն երկրի շատ շրջաններ մուտք չի գործում: […]

Նախագահը ծխելը թողել է կնոջ վախից

Ամերիկյան CNN հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում կատակով ասել է, որ արդեն վեց տարի է չի ծխում, իսկ նրան այդ հարցում օգնել է կնոջ՝ Միշելի հանդեպ ունեցած վախը: Ոչ Օբաման, ոչ իր զրուցակիցը, հավանաբար, չեն ենթադրել, որ իրենց երկխոսությունը ձայնագրվում է: Ծխելը թողնելու որոշման մասին Օբաման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի