11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Անգլիկան եկեղեցին առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել

Անգլիկան եկեղեցին Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն,  Փեթ Սթորին եպիսկոպոս ` նշանակվել այսօր` Իռլանդիայում: Նրա ամուսինը նույնպես եկեղեցու սպասավոր է, զույգը երկու երեխա ունի։ Անգլիկան եկեղեցին Շոտլանդիայում եւ Ուելսում ևս իրավունք ունի կին եպիսկոպոսներ ձեռնադրելու, սակայն նման բան դեռեւս տեղի չի ունեցել։

Վարչապետի գլխին “կոտոշներ” են դրել /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը լուսանկարվել է ռեգբիի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Լուսանկարում երեւում է, թե ինչպես է բրիտանացի ռեգբիստ Մանու Տուիլագին “կոտոշներ դրել” վարչապետի գլխին:   Սպորտսմենի ընկերները հումորով են վերաբերվել դրան, սակայն շուտով Տուլիագին Թվիթթերի իր էջում ներողություն է խնդրել վարչապետից: “Ես ներողություն եմ խնդրում, որ փչացրել եմ նկարը: Շատ շնորհակալ եմ վարչապետից, որ […]

Փոթորկի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 100-ը

“Ինգրիդ” եւ “Մանուել” փոթորիկների արդյունքում Մեքսիկայում ավելի քան 100 հոգի է մահացել: Կան նաեւ բազմաթիվ անհետ կորածներ: Մեքսիկայի 24 նահանգներ արդեն տուժել են, առանց տանիքի է մնացել 58 000 մարդ: Մյուս շաբաթվա ընթացքում Մեքսիկայում կրկին հորդառատ անձրեւներ են սպասվում, փոխանցում է РИА Новости-ն: 

Որ դեպքում է Ուկրաինան պատրաստ միանալ Մաքսային միությանը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Յալթայում կազմակերպված եվրւսինտեգրման հարցերով ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն խանգարում ԵՄ-ի հետ երկրի մերձեց­մանը, փոխանցում է news.liga.net-ը: “Մենք պատրաստ ենք դիտարկել Մաքսային միության այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՄ-ի պահանջներին, եւ Մաքսային միությանը միանալ այն չափով, որքանով որ դա կհամապատասխանի Ուկրաինայի ազգային […]

Բարսելոնայի մոտ գնացքները բախվել են իրար. զոհեր եւ վիրավորներ

Բարսելոնայի մոտակայքում իրար են բախվել երկու գնացք, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Կան վիրավորներ եւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ: Նախնական տեղեկություններով` գնացքներից մեկի վարորդը չի կարողացել այն ժամանակին արգելակել եւ բախվել է կանգնած գնացքին:

Փոթորկի արդյունքում կոկորդիլոսները լցվել են քաղաքներ /վիդեո/

Մեքսիկայում “Էմանուել” փոթորիկն ավերածություններ է գործում: Դրա հետեւանքով 97 հոգի արդեն մահացել է, փոթորիկը ծածկել է Մեքսիկայի տուրիստական կենտրոնը: Փոթորկի հետեւանքով Մեքսիկայի մի շարք քաղաքներ լցվել են կոկորդիլոսներով:

Ռազմաբազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 40 հոգի է մահացել

Յեմենում ռազմաբազայի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել է: Reuters-ի փոխանցմամբ՝  ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ռազմաբազային են մոտեցել պայթուցիկ սարքերով լի երկու մեքենա, որոնք պայթել են: Ենթադրվում է, որ ահաբեկչության հետեւում կանգնած է ՛՛Ալ Քայիդա՛՛ խմբավորումը:

Բրյուսելում անընդունելի են համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելը

Եվրամիությանը Ուկրաինայի միանալու հետ կապված Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումները անընդունելի են, հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:  ՛՛Մենք աջակցում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի սեփական որոշումները կայացնելու՛՛,- ասել է նա, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միեւնույն ժամանակ Ֆյուլեն ասել է, որ Ռուսաստանի կողմից գործադրած ճնշումը ԵՄ-ի համար չի կարող պատճահ դառնալ՝ Ուկրաինայի հետ համաձայնագիր […]

Քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված ծախսերը 1 միլիարդ դոլար է գնահատել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին տված հարցազրույցում  երկրում քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված ծախսերը 1 միլիարդ դոլար է գնահատել։Նա ասել է, որ  այդ գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի եւ բացասական հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վրա։ Ասադն ասել է, որ կկատարի քիմիական զինաթափման վերաբերյալ պայմանագրի պայմանները։ Նրա խոսքերով, Սիրիան պատրաստ է տրամադրել երկրում առկա քիմիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի