11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/

Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է: Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է:

Սիրիացի երեխաները ստիպված են սնվել մրգերով ու տերեւներով

“Save the Children” /պահպանել երեխաներին/ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայում ապրող երեխաների վերաբերյալ: Համաձայն զեկույցի` պատերազմի մեջ գտնվող երեխաներն ուտում են միրգ, ընկույզ եւ տերեւներ, խմում են կեղտոտ ջուր, քանի որ նրանց ընտանիքները չեն կարողանում կերակուր գտնել:Սիրիացի բազմաթիվ ընտանիքներ ուտելիք գնելու հնարավորություն չունեն: Ընթացիկ կռիվների պատճառով հումանիտար օգնություն երկրի շատ շրջաններ մուտք չի գործում: […]

Նախագահը ծխելը թողել է կնոջ վախից

Ամերիկյան CNN հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում կատակով ասել է, որ արդեն վեց տարի է չի ծխում, իսկ նրան այդ հարցում օգնել է կնոջ՝ Միշելի հանդեպ ունեցած վախը: Ոչ Օբաման, ոչ իր զրուցակիցը, հավանաբար, չեն ենթադրել, որ իրենց երկխոսությունը ձայնագրվում է: Ծխելը թողնելու որոշման մասին Օբաման […]

Ուկրաինան կկորցնի առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` ԵՄ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կորցնել առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, փոխանցում է Газета.Ru-ն: “Այո, մենք ընկերություն կանենք, առեւտրով կզբաղվենք, բայց առեւտուրն այնպիսին չի լինի, ինչպիսին մեր մյուս գործընկերների հետ` առանց որեւէ արտոնությունների, հակառակը` որոշակի սահմանափակումներով”,- ասել է Մեդվեդեւը:

Ահաբեկիչների կողմից գրավված առեւտրի կենտրոնում պայթյուններ են հնչել

Մի քանի հզոր պայթյուններ են գրանցվել Քենիայում ահաբեկիչների կողմից գրավված առեւտրի կենտրոնում, փոխանցում է lenta.ru-ն: Դրանից առաջ Քենիայի ուժային կառույցներին հաջողվել էր եւս մի քանի պատանդների ազատ արձակել, ովքեր գերեւարվել էին ահաբեկիչների կողմից Նայրոբիում առեւտրի կենտրոնը գրավելու ժամանակ: Հարկ է նշել որ սեպտեմբերի 21-ին տեռորիստական խմբավորումների կողմից գրավվել էր Քենիայի առեւտրի կենտրոններից մեկը: Հարձակման արդյունքում […]

Սաուդյան Արաբիայի կանայք, չնայած օրենքին, կնստեն ղեկին

Սաուդյան Արաբիայում կանայք շարունակում են պայքարել ավտոմեքենա քշելու իրենց իրավունքի համար, փոխանցում է Газета.Ru-ն: Ակտիվիստուհիների նախաձեռնությամբ` սեպտեմբերի 26-ին ավելի քան 5 000 կին կնստի մեքենայի ղեկին` ընդդիմանալով օրենքին, որը սահմանափակում է նրանց իրավունքները:  

Լյուքսեմբուրգի արքայազնն ամուսնացել է /ֆոտո/

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆելիքսը ամուսնացել է իր հարսնացուի` Քլեր Լադեմահերի հետ: Զույգը ամուսնացել է թագավորական ընտանիքի լավագույն ավանդույթներով, հարսանելան արարողությունը շատ գեղեցիկ է եղել: Պսակադրությունը տեղի է ունեցել ֆրանսիական արվարձաններից մեկում, հյուրերը բավական սակավաթիվ են եղել` 35 ազնվական հյուր։ Հետաքրքրական է, որ զույգը հանդիպել է դեռեւս քոլեջում ուսանելու տարիներին: Նրանք հանդիպել են 10 տարի եւ միայն […]

Գերմանիայում հաղթել է Անգելա Մերկելի դաշինքը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը հաղթել է Գեմանիայի Բունդեսթագի ընտրություններում, փոխանցում է Ria.ru-ն: Ըստ նախնական տվյալների` պահպանողականների դաշինքը հավաքել է ձայների 41,5%-ը` գրանցելով լավագույն արդյունքը Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիայի միավորումից ի վեր:  Այնուամենայնիվ, այդ արդյունքը բավարար չի եղել` բունդսթագում բացարձակ մեծամասնություն ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարություն ձեւավորելու […]

Մեքսիկան փոթորիկից վերականգնվելու համար բավական գումար չունի

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր փոթորիկների արդյունքում շրջաններ են տուժել, որոնք վերականգնելու համար հատուկ հիմնադրամում եղած 933 մլն դոլարը բավարար չէ։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։  “Երկրի տարբեր շրջաններին հասցված վնասի հետևանքները վերացնելու համար այդ հիմնադրամի միջոցները բավարար չեն”,-ասել է նա։ Փոթորիկների արդյունքում Մեքսիկայում 110 մարդ է մահացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի