19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կանադայում գնացքը բախվել է ավտոբուսին. 6 հոգի մահացել է

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում նախօրեին գնացքը բախվել է երկհարկանի ուղեւորատար ավտոբուսին: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր Օտտավան եւ Քարլթոն շրջանը սպասարկող OC Transpo ընկերությանը: Ավտոբուսի դիմացի հատվածը լրջորեն վնասվել է: Տարանցիկ գնացքը, որ բախվել է ավտոբուսին, ուղեւորվում էր Տորոնտո: Ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով վեց մարդ է զոհվել, 34-ը վիրավորվել […]

Մանկական գեղեցկության մրցույթներն արգելվել են

Ֆրանսիայի սենատը արգելել է 16 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների մասնակցությամբ գեղեցկության մրցույթները: Որոշումը հիմնավորվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Նախագծի հեղինակները կարծում են, որ նմանատիպ մրցույթները երեխաներին իբրեւ սետական օբյեկտ ընկալելու տեղի են տալիս: Այս որոշումը խախտողները կազատազրկվեն մինչեւ 2 տարի ժամկետով եւ կտուգանվեն  30 000 եվրոյով: 

Մոսկվայի քաղաքապետը մետրոյով է գնացել աշխատանքի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը այսօր մասնակցել է “մեկ շաբաթ առանց մեքենայի ակցիային”: Նա նախ ծանոթացել է մետրոյի աշխատանքին, ապա թողնելով ծառայողական մեքենան` մետրոյով գնացել է աշխատանքի: Իսկ մետրոյի կայանից մինչեւ քաղաքապետարան Սոբյանինը ոտքով է գնացել:

Վիեննայի մետրոյում համբուրվելու համար ստիպված կլինեն վճարել 50 եվրո

Վիեննայի քաղաքային իշխանությունները մետրոյում համբուրվելու համար 50 եվրոյի չափով տուգանք է սահմանել` իբրեւ հասարակական կարգի խախտում:  Դրանից բացի տուգանք է սահմանվել մետրոյի վագոններում չափից ավելի բուրումնավետ ուտելիք ուտելու, հեռախոսով անձնական բնույթի զրույցներ վարելու ու բարձր երաժշտություն լսելու համար։

“ՄԱԿ-ի զեկույցը չի ապացուցում Ասադի մեղքը”

РИА Новости-ի հաղորդմամբ` բրիտանացի փորձագետները համարում են, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը  ապացույցներ չի պարունակում առ այն, որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել է Բաշար Ասադի վարչակազմը: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին զարին է կիրառվել: 

Բրազիլիայի նախագահը հետաձգել է այցը

Նախօրեին հաստատվել է այն տեղեկությունները, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր պետական այցը ԱՄՆ, որը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին: Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսեֆի հետ: Երկրների ղեկավարները որոշում են կայացրել հետաձգել այցը: Այցի հետաձգման պատճառը ամերիկյան լրտեսական սկանդալն է:  Իսկ թե կոնկրետ երբ Բրազիլիայի նախագահը կայցելի ԱՄՆ, հայտնի չէ:

Բախումների արդյունքում 99 հոգի մահացել է

Ֆիլիպիններում զորքի եւ “Մորո ազգային ազատագրական ճակատի” ապստամբների միջեւ բախումները շարունակվում են: Բախումների արդյունքում 99 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Ապստամբները գերի են վերցրել հարավֆիլիպինյան Զամբոանգ քաղաքի քաղաքապետին: Զինվորականներին հաջողվել է ազատ արձակել 100-ավոր այլ գերիների:

Անչափահաս աղջիկները ծեծել են հաշմանդամին

Մերմոսկովյան Նարո-Ֆոմինսկի հաշմանդամ բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա վրա միանգամից 8 աղջիկ է հարձակվել ու ծեծի ենթարկել, փոխանցում է Газета.Ru-ն: Հաղորդվում է, որ աղջիկներից 4-ը անչափահաս են եղել: Ծեծը աղջիկները նկարահանել են բջջային հեռախոսով: 21-ամյա աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղջկա փայծաղը: Դեպքի առթիվ […]

Դամասկոսում քիմիական զենքի կիրառման պատասխանատուն Ասադի ռեժիմն է

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ՄԱԿ-ի` նախօրեին հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը։  “Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից՝ շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է”,-ասված է նախարարի հայտարարության մեջ։  Նմանատիպ հայտարարությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի