27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե չկտրեր ականջը … Վան Գոգի կյանքի թաքուն պատմությունը /ֆոտո/

Եթե Վինսենտ վան Գոգը իր ականջը չկտրեր, հնարավոր է այսքան հայտնի չլիներ, մինչդեռ կտրել է ոչ թե ականջը, այլ ծայրը … Եթե իր “Կարտոֆիլ ուտողները” կամ “Արևածաղիկները” չնկարեր, դարձյալ հայտնիության աստիճանը կնվազեր… Նա հայտնի է անկախ ամեն ինչից:

Մեծ հոլանդացին վրձնել է ավելի քան 2000 ստեղծագործություններ` սրանց հետ մեկտեղ “նկարելով” իր բոլորիս հայտնի, բայց և թաքուն կյանքի պատմությունը … Տաղանդավոր այս նկարիչը մեծ դեր ունեցավ Նոր ժամանակների նկարչության սկզբնավորման մեջ, դարձավ էքսպրեսիոնիստների վառ ներկայացուցիչներից մեկը:

Վան Գոգի նկարները բացի թանգարաններից պահվում են նաև տասնյակ մասնավոր հավաքածուներում, ուստի հազվադեպ են ցուցադրվում: Սրանք մեկտեղ հավաքելը բավականին բարդ է, ցուցադրելն ու ցուցահանդեսը համադրելը` առավել ևս:

Այսօր հոլանդացու` հանրությանը պակաս ծանոթ նկարները ցուցադրվեցին Լոնդոնյան Eykyn Maclean մասնավոր պատկերասրահում: Ցուցահանդեսը կրում է  “Վան Գոգը Փարիզում” խորագիրը: Ներկայացված էին նաև նկարչի ընկերների` Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Անրի Թուլուզ-Լոտրեկի և Պոլ Գոգենի կտավները:

Ցուցահանդեսի համադրողը Նիկոլաս Մակլինն է: Նա մի հարկի տակ է հավաքել 29 աշխատանքներ, որոնց մեծ մասը հավաքածուներում գտնվող գործեր են: Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել հանրությանը նկարչի այն աշխատանքները, որոնք Վինսենտը նկարել է իմպրեսիոնիստների ու ավանգարդիստներից ազդվելով:

Այդ պատճառով էլ նկարները ցուցադրվում են “Վան Գոգը Փարիզում” անվան տակ, քանի որ ստեղծագործական այս շրջանն անց է կացել հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում /1886-88թթ./: Սրանք դժվար տարիներ էին նկարչի համար, ներքին խռովքի, հուզականության ու ինքնամփոփ տարիներ: Այս ընթացքի տրամադրությունները լավագույնս արտահայտում է նրա “Կոշիկները” կտավը:

Սակայն մռայլ գույները ժամանակավոր էին, վան Գոգը դեռ նոր է ապրելու իր կյանքի և ստեղծագործության զարթոնքը: Շուտով կտավներում գերակշռելու են վառ և մաքուր գույները: Նկարիչը Փարիզում կատարելագործվում է և մեկնում այնտեղից  աշխույժ գունաշարով ու պայծառ տրամադրությամբ:

Արվեստի գործերը ցուցադրված են երկու սրահներում, որոնցից մեկում ճապոնական գրավյուրաներ են: Ի դեպ, Վան գոգը մեծ սեր ուներ դեպի փորագրությունը: Հատկապես նրան գրավում էին ճապոնական փորագրանկարչությունները, որոնք բազմազան էին ինչպես իրենց գունաշարով և թեմատիկայով, այնպես էլ տեսակներով /բիձին-գա /գեղեցիկ կանայք/, յակուսյա-է /թատրոնի դերասաններ/, սյունգա /էրոտիկ գրավյուրաներ/, կատյո /թռչուններ/, ֆուկեյ-գա /բնանկարներ/, մուսյա-է /սամուրայներ/, օկուբի-է, սումո-է /ըմբշամարտիկներ/ և այլն…/:

Վան Գոգն ուներ ճապոնական տպագրությունների մի ամբողջ հավաքածու, որոնք ներառում էին ավելի քան 10 տարատեսակներ: Հիշեցնենք, ցուցահանդեսը հանդիսատեսի համար բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը:

Նավասարդյան Գոհար

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ