27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ` ֆրանսիայի սենատում

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող նոր օրինագիծ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Նախագիծը ֆրանսիական խորհրդարանում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին եւ նախատեսում է փոփոխություններ 1881-ի մամուլի ազատության մասին օրենքում` դրանով իսկ սահմանելով ռասիզմի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը: 

Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն 2011-ին ներկայացրել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը, հավանության արժանանալով խորհրդարանի  2 պալատների կողմից, մերժվեց Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից` հակասահմանադրական ճանաչվելով: 

Ինչպես եւ նախորդ օրինագիծը, այս մեկը եւս նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք 45 հազար եվրոյի չափով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ