Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը /վիդեո/
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կաթոլիկները, լյութերական, անգլիական, ինչպես նաեւ բողոքական եկեղեցիների հետեւորդների մեծ մասը նշում են Սուրբ ծնունդը: Նախորդ գիշեր ողջ աշխարհում արդեն տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են հազարավոր հավատացյալներ` վառված մոմերը ձեռքներին: Բեռլինում նույնիսկ ռեկորդ է սահմանվել: Այնտեղ 23 հազար հոգուց բաղկացած երգչախումբ է ելույթ ունեցել:
Վատիկանից` տոնական ուղերձով հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Ըստ ավանդույթի` նա հավատացյալներին շնորհավորել է տարբեր լեզուներով:
Սուրբ ծնունդը կաթոլիկները տոնում են 8 օր` դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 1-ը, երբ հատուկ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Աստվածամոր օրը:
Տոնի նախօրեին` դեկտեմբերի 24-ին, հավատացյալները խիստ պաս են պահում, որն ավարտվում է երկրնքում առաջին աստղի հայտնվելուն պես, որից հետո ողջ աշխարհի կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներում տոնական պատարագներ են մատուցվում:
Հազարավոր ուխտագնացներ են հավաքվել Հիսուս Քրիստոսի ծննդավայրում` Բեթղեհեմում` Քրիստոսի Ծննդյան եկեղեցում, որն այս տարի ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հաստատությունների շարքում: