24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մտնել լռության խաղաղության մեջ. առավոտյան աղոթք

« Կա հայացքը նրա, ով դատում է ու դատապարտում,  կա քննադատող խոսքը,  կա ինչ որ մի դիրքի հասնելու փառամոլ հավակնոտությունը,  ապահովությունների հիվանդագին կարիքը … ։ Բայց Դու, Աստված իմ, միմիայն Սեր ես։ Եվ սա փոխում է ամեն ինչ։  Դու ամեն վայրկյան գալիս ես փոխելու աշխարհը.  սովորեցրու մեզ «փրկարար ժեստերը»,  պարգևիր մեզ կարողությունը՝ փոխադարձելու Քո հայացքի […]

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Առավոտյան աղոթք

Աստվա’ծ իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ որ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ որ ստանամ ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: […]

Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարի սկզբին , բայց հիմնովին վերակառուցվել է 2018 թվականին։ Գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառում (հետագայում Խաչեն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանում։ 2023 թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1609 թվականին։ Կառուցման թվականը արձանագրված է եղել եկեղեցու բարավորին, որը տեսել և […]

Տեր Շավարշ քահանայի քարոզը. /Տեսանյութ/

Սբ. Զատկին հաջորդող կիրակի օրը տոնվում է Կրկնազատիկը կամ Նոր կիրակին: Այս տարի այն զուգադիպեց մեկ այլ կարևոր տոնի հետ՝ Ավետումն Սբ. Աստվածածնի (Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի) հետ, որը միշտ նշվում է ապրիլի 7-ին: «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»,- գրում է Ղուկաս Ավետարանիչը (Ա 42-43):

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ […]

Պաիսիոս Աթոսացին  երեխաների ընկերների մասին.

– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»: – Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված