03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղոթք խաղաղության համար

Ո՜վ Տեր, ընդունի՜ր մեր այս աղոթքը.

Դու, որ պահպանում ես կենսալի այն ուժերը, որ ճառագում են բոլոր հերոսներից.

Դու, որ բարի Հայր ես և որ մերժում ես որևէ գաղափարական մերժող բռնությունը.

Դու հասկացնում ես մեզ բոլորիս, – մեզ, որ ապրում ենք ազատության մեջ,

որը որպես ժառանգություն ստացել ենք ի գին մեր բազում եղբայրների ու քույրերի ինքնազոհության,

որ ազատությունը մի բարիք է, որ հարկավոր է պահպանել ու պաշտպանել յուրահատուկ զգոնությամբ։

Ո՜վ Տեր, վերարթնացրու մեր մեջ ճշմարիտ արդարության գիտակցությունը,

և այնպես արա՛, որ մեր ցավը մեզ զգայուն դարձնի ուրիշների ցավի նկատմամբ,

հատկապես տառապանքի նկատմամբ մեր այն հայրենակիցների, որոնք ծանր վիրավորվել կամ անդամահատվել կամ անդամալուծվել են պատերազմների ժամանակ։

Հիշի՜ր ու զորավիգ եղի՜ր նաև նրանց, ովքեր անմեղ զոհեր են ունեցել քաղաքացիական բնակչության մեջ,

ընտանիքներին, որ կորցրել են իրենց տներն ու ողջ ունեցվածքը և հարկադրաբար բռնել են գաղթականության ճանապարհը։

Ո՜վ Տեր մեր, թույլ չտաս, որ չորանան անհատների սրտում, ընտանիքներում և հասարակության մեջ սիրո աղբյուրները.

այն սիրո, որ մղել ու դեռ մղում է վեհանձն սրտերը՝ ընդունելու նաև սեփական կյանքի զոհաբերումը։

Ո՜վ Տեր, ների՜ր մեր մեղքերը, որոնք շա՜տ հաճախ խեղդում են մեզ ճղճիմության ճահճում,

և շնորհի՜ր մեզ Քո սուրբ առաքինությունները, որոնց գործադրմամբ մեր Հայրենիքը կարող է համերաշխության օրինակ դառնալ,

որպեսզի կարողանանք մեր դաշնակից ա՛յլ ժողովուրդների հետ արդյունավետ կերպով գործակցել կերտմանը խաղաղության այն աշխարհի, որը Դու խոստացել ես բարի կամքի տեր մարդկանց։

Ո՜վ բարեգութ Տեր, շնորհի՜ր մեզ շուտով տեսնել Հայաստանը լիովին ազատ, անկախ ու միացյալ։

Մեր այս Հայաստան Աշխարհը, որ դարեր շարունակ թատերաբեմն է եղել անդադար պատերազմների, թող որ մեկնակետը լինի համաշխարհային խաղաղության պահպանման համար։

Ամեն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ