12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության. Մեծ Պահք

ՄԵԾ ՊԱՀՔ ` Արտաքսումի հուշ եւ Վերադարձի կանչ..

«Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռոմ.8:37)

Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության…

«Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ:

Եղբայրը գալով նրա մոտ՝ ասաց.

-Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր:

Նա պատասխանեց և ասաց՝ չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց.

– Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր:

– Նրա համար, որ մեղքի մեջ ընկա, – ասաց նա:

Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, ասաց.

– Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի մեջ ընկա. սակայն ե՛կ գնանք և ապաշխարե՛նք, քանզի Աստված իշխանություն ունի թողություն տալու մեզ:

Եվ վերադառնալով իրենց խցերը՝ պատմեցին ծերերին, թե ինչ փորձություններ պատահեցին իրենց:

Ծերերը նրանց ապաշխարության կարգ սահմանեցին, և մյուս եղբայրը նույնպես ապաշխարում էր մեղանչած եղբոր հետ, իբր՝ ինքն էլ էր մեղք գործել:

Եվ Աստված, տեսնելով նրա սիրո ապաշխարությունը, քիչ ժամանակ անց տեսիլքով հայտնեց ոմն ծերի նրանց գործերը՝ ասելով.

-Անմեղի սիրո համար թողություն արեցի մեղանչածին:

Այս է սեփական անձը եղբոր համար զոհաբերելը»:

(«Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից):

Հ.Գ. Արգելված պտուղին առաջինը ամուսիններից մեկը մոտեցավ և կերավ, բայց տվեց մյուսին և կարծես փոխանցվում է մինչեւ հիմա՝ հասնելով մեզ:

Դեղն ու դարմանը նույն կերպ է՝ միմյանց փոխանցել Ավետարանի Խոսքը ու Կյանքի Հաց Քրիստոսին..

«Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ» (Եբր. 13:1):

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ