17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Առավոտը սկսենք աղոթքով

Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե` «Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։ Այնուհետև ավելացնում է. «Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք […]

Խաղաղության աղոթք

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

Ամենակալ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնավոր Հայր, եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Ինչ է ասում Աստվածաշունչը տղամարդու դավաճանության մասին

Չարիք մի գործիր եւ քո վրա չարիք չի գա: Հեռու մնա անիրավությունից, եւ այն հեռու կմնա քեզնից: Որդյակ, մի սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի այն յոթնապատիկ չհնձես: Տիրոջից իշխանություն մի խնդրիր եւ թագավորից`փառքի աթոռ: Տիրոջ առջեւ մի փորձիր արդարանալ եւ թագավորի առջեւ ճարտարախոս մի երեւա: Մի ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը: Գուցե երբեւէ […]

Մտնել լռության խաղաղության մեջ. առավոտյան աղոթք

« Կա հայացքը նրա, ով դատում է ու դատապարտում,  կա քննադատող խոսքը,  կա ինչ որ մի դիրքի հասնելու փառամոլ հավակնոտությունը,  ապահովությունների հիվանդագին կարիքը … ։ Բայց Դու, Աստված իմ, միմիայն Սեր ես։ Եվ սա փոխում է ամեն ինչ։  Դու ամեն վայրկյան գալիս ես փոխելու աշխարհը.  սովորեցրու մեզ «փրկարար ժեստերը»,  պարգևիր մեզ կարողությունը՝ փոխադարձելու Քո հայացքի […]

Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում։ Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» : Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից : Եկեղեցին միանավ կառույց է, […]

Գագիկ Գասպարյանի էկումենիկ համերգները եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք երկրներ՝ օտարազգի հանդիսատեսին հայկական բազմադարյան մշակույթին ծանոթացնելու  նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը: Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով  հայկական հնագույն հոգևոր երաժշտությունը ներկայացնելու է Իսպանիայի, Հոլանդիայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի