Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների,
ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին,
Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.
եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,
ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները`
մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են
փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն: