22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առավոտյան աղոթք

Տե՛ր իմ, օրհնի՛ր իմ աղոթքը: Օգնի՛ր ինձ ամբողջ հոգով ու մարմնով առանց ցրվելու կանգնել Քո առաջ: Սովորեցրու ինձ աղոթել Քեզ: Հաստատի՛ր ինձ հավատի մեջ:

Բոցավառ սեր շնորհիր Քո հանդեպ: Տե՛ր, լուսավորի՛ր իմ բոլոր մտածումները, զգացմունքներն ու գործերը: Սովորեցրու ինձ յուրաքանչյուր իրադարձության մեջ տեսնել

Քո կամքը և ուժ տուր կատարել այն:

Փակի՛ր իմ շուրթերը չար և դատարկ խոսքերի համար և ձեռքերս հետ պահիր չար գործից:

Փորձության ժամանակ ուժ տուր այն ընդունել քաջությամբ և Քեզ համար զոհաբերություն դարձնել:

Բարու աղբյուր դարձրու ինձ, Տե՛ր, բոլորի համար՝ ում որ հանդիպեմ այսօր:

Ընդունի՛ր իմ աղոթքը նաև նրանց անունից, ովքեր չեն ճանաչում քեզ, և փրկիր նրանց անհավատությունից:

Շնորհակալ եմ, Տե՛ր, հոգուս համար, այն ամենի համար, ինչ շրջապատում է ինձ՝ մերձավորների և հեռավորների երկնքի և երկրի և առավել ևս կենարար Քո սիրո համար:

 Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամբողջ օրը հիշել և գոհություն հայտնել Քեզ:

Ամեն

Ալեքսանդր Մեն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ