Պետք է արդյոք քրիստոնյան ունեցվածք ունենա /Տեսանյութ/
Տե՛ր իմ, օրհնի՛ր իմ աղոթքը: Օգնի՛ր ինձ ամբողջ հոգով ու մարմնով առանց ցրվելու կանգնել Քո առաջ: Սովորեցրու ինձ աղոթել Քեզ: Հաստատի՛ր ինձ հավատի մեջ: Բոցավառ սեր շնորհիր Քո հանդեպ: Տե՛ր, լուսավորի՛ր իմ բոլոր մտածումները, զգացմունքներն ու գործերը: Սովորեցրու ինձ յուրաքանչյուր իրադարձության մեջ տեսնել Քո կամքը և ուժ տուր կատարել այն: Փակի՛ր իմ շուրթերը չար և […]
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն […]
Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան միայն ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում և աղերսում ենք երեկոյան այս ժամին, թե` Ո՜վ Տեր, Դու մի՛ նայիր մեր խոտոր մտածումներին և խորհուրդներին, այլ նայի՜ր, ու տես մեր աղոթքներն ու աղաչանքները, զղջումն ու ապաշխարության արցունքները: Եթե Դու նայես մեր […]
Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի […]
Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, […]
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` « Թողնված են քե՛զ մեղքերդ » (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև […]
«Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո» (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
























