26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեկոյան աղոթք քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային

այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:

Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար,

արդ, տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ:

Տեր իմ և Աստված իմ, ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ՝ ե՞րբ ու ինչպե՞ս եմ արթնանալու,

ուստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են: Եվ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով

կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով և աներկյուղ, խաղաղությամբ ու առանց փորձանքների:

Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից, փրկիր ինձ խավարում շրջող չարից,

գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:

Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:

Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝ իմ հրեշտակի հետ,

ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ

կհասնեմ առավոտյան ժամին, որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից.

Ամեն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ