Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին,
Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.եւ հիվանդներին, վշտահարներին,
ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ դու, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը,
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն: