05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Աղոթք Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի մեծդ Իշխան, փառապանծ Հրեշտակապետդ Սուրբ Միքայել,

մենք՝ քո բարեպաշտներս, քո առաջ խոնարհաբար ծունկի իջած,

ողջունում ենք քեզ և սրտազեղ սիրով խնդրում ենք քո հզոր պաշտպանությունը և քո ազդու միջամտությունը Ամենասուրբ Երրորդության գահի առաջ:

Փառքի այդ գահից, բարերար ցողի նման, մեր սրտերի վրա իջեցրու Աստվածային Շնորհը,

որի օգնությամբ մենք կապրենք քրիստոնեավայել աստվածասեր վարքով, ստապատիր ուսուցումների դեմ կհաղթանակի Սուրբ Եկեղեցին,

խաղաղություն կհաստատվի քրիստոնյա իշխանավորների միջև, կսիրվի աշխատանքը,

կփարթամանան մեր դաշտերն ու այգիները, կխաղաղվեն փոթորկումները, մանուկների ուրախ ծիծաղով կլցվի մեր Հայրենիքը,

երբ քո օրինակին հետևելով՝ մենք բոլորս կծառայենք Կյանքին, հեռու վանելով մահվան մշակույթն իր բոլոր դրսևորումներով:

Ո՜վ բարեգութ Հրեշտակապետ, Պաշտպան Ընդհանրական Եկեղեցու և մեր իսկ անձնական եզակի Պաշտպան,

բարեխոսիր մեր համար և օգնության հասիր մեզ՝ մեր կարիքների մեջ:

Ազատիր մեզ սատանայի ծուղակներից այժմ և մեր կյանքի վերջին պահին,

որից հետո քո հզոր պաշտպանության շնորհիվ հուսով ենք անձամբ քո ընկերակցությամբ ցնծագին առաջնորդվել դեպի Երկնային Արքայությունը:

Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ